Փարիզում աճուրդի կհանվի Alfa Romeo-ի հազվագյուտ մոդելը

Les Grandes Marques du Monde au Grand Palais-ի աճուրդում, որը փետրվարի 6-ին կանցկացվի Փարիզում, Bonhams աճուրդային տունը կփորձի վաճառել հազվագյուտ Alfa Romeo 75 Turbo Evoluzione-ը։ 1980-ականներին թողարկել են 500 այդպիսի սեդաններ՝ А խմբի մեքենաները երիտասարդացնելու համար։ Alfa-ի համար ակնկալում են ստանալ 120-180 հազար եվրո, գրում է Motor-ը։
500 ճանապարհային 75 Turbo Evoluzione թողարկել ստիպել է 1980-ականների վերջին գործող FIA կանոնակարգը։ Սովորական Turbo-տարբերակից «էվոլյուցիան» տարբերվում էր անվադողերի թրեյքային կարգավորմամբ եւ կախոցներով։ Ընդ որում՝ տուրբոշարժիչը թեեւ հայտարարվել էր որպես 155-ուժանոց, փաստացի այն ավելի հզոր էր։ Ինչպես ասում էին ընկերությունում, այդ տարբերակում շարժիչը ավելի շատ հարմարեցված էր հետագա թյունինգի համար։
Վաճառքի հանված սեդանի օրինակը պատրաստված է ավտոսպորտային Alfa Corse ստորաբաժանման կողմից՝ իտալական Top Run Racing թիմի համար։ 1991թ․ ավտոմեքենան վաճառել են Euro Magnum Automotive Racing-ին, որը դրանով հանդես է եկել նիդեռլանդական մրցաշարում։
Մի քանի մրցումներից հետո թիմը որոշել է ադափտացնել Alfa-ն IMSA-ի պահանջներին, այսինքն այժմ, FCA Heritage-ի տվյալներով, այդպիսի մեքենան պետք է կշռի մոտ 960 կգ, իսկ դրա տուրբոշարժիչը մոտ 400 ձիաուժ ունենա։
Իր այժմյան տեսանյութում Alfa Romeo 75 Turbo Evoluzione A1/IMSA-ն կարող է մասնակցել արագ վերելքի մրցումներին, ինչպես նաեւ «յանգթայմերների» Youngtimer Touring Car Challenge մրցավազքերին։