Այն ամենը, ինչ պետք է հասկանալ ներկա իշխանությունների ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ․ Բեքարյան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։
«Այն ամենը՝ ինչ պետք է վերջապես հասկանալ ներկա իշխանությունների վտանգավոր և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ...
Հանդիպումը կազմակերպվում է նույն օրը, երբ հանդիպում են Հայաստանի և ադրբեջանի արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ մինչ այդ մյուս երկու համանախագահ երկրները՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, նույնպես քայլեր էին արել այդ հորինված համայնքի լեգիտիմացման ուղղությամբ»,- նշել է նա: