ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մսխել է մոտ 60 զինծառայողի աշխատավարձի չափ գումար
Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը: Իշխանության կողմից շնորհավորանքների տեղատարափ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ամպագորգոռ հայտարարություններ անելու համար: Սակայն, հետաքրքրիր է, որ հենց այս նույն մարդիկ, մեղմ ասած, աչք են փակում այն անօրինությունների վրա, որոնց դեմն առնելու դեպքում չէր մսխվի օրինակ 60 պայմանագրային զինծառայողի աշխատավարձ: Այս դեպքում խոսքը վերաբերում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, ով ընտրվելուց հետո չի ներկայացել աշխատանքի, բայց սիրով օգտվել է աշխատավարձից, պարգևավճարներից, մեքենայի համար նախատեսված բենզինի կտրոնից և այդպես շարունակ:
Այս ընթացքում Վահեն բյուջեից վատնել է մոտ 10 միլիոն դրամ գումար, որով կարելի էր ոչ միայն 60 զինծառայողի աշխատավարձ կրկնապատկել, այլ օրինակ վերջերս փակված ծննդատներից մեկի համար 6 ամսվա բյուջե ապահովել, կամ 100 ուսուցչի աշխատավարձ բարձրացնել, կամ 300 թոշակառուի թոշակ կրկնապատկել և այլն: Ի՞նչ է ստացվում արդյունքում. Նիկոլն ու իր թիմը նման կարևոր օրերին սրտաճմլիկ շնորհավորանքներ են հրապարակում, բայց իրականում թքած ունեն այն փաստի վրա, որ իրենց և իրենց մտերիմների կողմից բյուջեն ակտիվ կերպով մսխվում է, մինչդեռ այդ գումարով բանակի և պայմանագրային զինծառայողների համար կարելի կլիներ մի շարք հարցեր լուծել: Չնայած դժվար է հավատալ նրան, որ մեծամասամբ դասալիքներից ձևավորված իշխանությունը կհասկանա բանակի ու զինվորի դերը: