Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը եւ մյուսները դուրս եկան 6-րդ վարչության շենքից
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից:
«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում»,-aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:
Նա պատմեց, որ իրեն բերման են ենթարկել Փարպեցի փողոցում՝ ՎԵՏՕ-ի մուտքի դիմաց: Հարցին՝ տեղյա՞կ է, թե ում պահանջով են իրեն բերման ենթարկել, Մալյանն ասաց. «Տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն, հեղ.) երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ նույնիսկ ապօրինի միջոցներով կանխեն մեր գործունեությունը»:
***
Ես ոչ մի տեսակի զենք չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչության շենքից։
««Բլոգնյուզի» խմբագրությունից դուրս էի եկել, որ գայի Մալյանին աջակցելու, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին՝ ոչ մի հիմնավորում չբերելով, ասեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում ու ասացին, որ բերման են եթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչը զավեշտ է: Ես ոչ մի տեսակի զենք չունեմ»,-ասաց նա: