Այսօր՝ 18 փետրվարի 2020թ., 00:00
Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Մխիթարյան. Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը (ֆոոտ) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է Սիրիայի հարցում ամենասկզբից էլ ամբողջ աշխարհի տեսակետը սխալ է եղել. Աբդուլլահ Գյուլ Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին ԱՄՆ-ում աշակերտները համադասարանցիներին ծաղելու համար Թրամփի արտահայտություններն են կիրառում Կռվել է 50 տարի և ոչ մի պարտություն չի կրել. ըմբիշ Հսկա Գամայի պատմությունը 276.000 դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք. Yerkir.am Մալթայի չափ սառցի զանգված է պոկվել Անտարկտիդայից Աֆղանստանի իշխանություններն ուղիղ բանակցություններ են ակնկալում թալիբների հետ 10 000 կիսամերկ տղամարդ մասնակցել է ամենամյա փառատոնին (լուսանկարներ, տեսանյութ) 16-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. Նրա մոտ երկու կռփազենք է հայտնաբերվել Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է Windows 10-ի թարմացումը հանգեցրել է մահվան կապույտ էկրանի Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Վրաստանի խորհրդարանում խոսնակի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը միացրել է ԽՍՀՄ օրհներգը (տեսանյութ) Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը Վանում 2 երկրաշարժ է գրանցվել «Հարս չկա»՝ դերասանական նոր կազմով նոր սիթքոմ «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական թիմից «Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները Ինչպե՞ս կրկնակի կրճատել սրտի կաթվածի ռիսկը. գիտնականները խոսել են անսպասելի միջոցի մասին Պեկինում 6 օրում պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան կկառուցվի Դուբայի թագաժառանգը տեսանյութով ցույց է տվել՝ ինչպես է մարդը նոր սարքի միջոցով օդում թռչում 170 կմ/ժ արագությամբ «Ապշեցնող մարմին». Ջենիֆեր Լոպեսը՝ սպիտակ լողազգեստով Էմինեմի հայտնի երգի տեսահոլովակի դիտումները YouTube-ում գերազանցել են 1 միլիարդը (տեսանյութ) Երգչուհի Վալերիայի «հայկական» կերպարը գրավել է նորաձևության գիտակ Ալեքսանդր Վասիլևին Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը. Փաշինյանի գրառումը Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար նշանակվելու մասին ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների Ոչնչացվել է 54 000 ժամկետանց ձու. Բացի այդ հայտնաբերել են մոտ 130 000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ Գիտնականները ստեղծել են թեւնոց, որը կպաշտպանի գաղտնալսումից Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար «Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի. ՍԴ դատավոր Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը» Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան «Մենք ունեցել ենք ինքնասպանությունը կանխելու 8 դեպք». ԶՈՒ ԳՇ պետ «Գոլոս Արմենիի». Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծելն է Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա մեջ, էսօր էլ կստորագրեմ. ՍԴ դատավոր «Եթե սկզբունքային խնդիրներ առաջանան, կարող եմ հրաժարական տալ».Արրտակ Դավթյանը՝ իր ու Դավիթ Տոնոյանի հարաբերության մասին «Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք Ադրբեջանի նախագահը Մյունխենի հանդիպումն օգտագործեց ընտրությունների արդյունքներից ուշադրությունը շեղելու համար. փորձագետ Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար Վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձեւավորվում եւ գործում է քաղաքական շարժառիթներից ելնելով․ Գեւորգ Պետրոսյան «Չի կարող բանակում դա չլինել». Արտակ Դավթյանը՝ քրեական ենթամշակույթի մասին Հայաստանի իշխանություններին անհարմար հարցեր են տալու Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին. փաստաբան Թուրքիայի իշխանությունները թույլատրել են խռովարարների հետ կապերի մեջ կասկածվող 98 մարդու ձերբակալությունը Վերաքննիչը բավարարել է Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը. նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը վերացվել է Քաղաքապետարանում թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան Հակասահմանադրական պրոցեսին ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ․ Լեւոն Քոչարյանը՝ հանրաքվեի մասին 2021-ին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան Ֆուտբոլը կարող է տեսողությունը վնասել. հետազոտություն Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել Ryanair-ն իր հաճախորդներին է ներկայացրել Երեւանի զբոսաշրջային հնարավորությունները Անխուսափելի պաշտոնանկություն Կասկածելի ուղևորուհի՝ Երևան-Կիև չվերթում (տեսանյութ) «Սպայկա»-ն պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամ Ռուզաննա Զաքարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից Հասարակությանը պետք է հաշտեցնել. մարդիկ խելագար չեն, որ իրար վրա կրակեն Ոչ մեկն իրավունք չունի այդ թեզն առաջ տանել՝ դա անբարոյականություն է. Հարցազրույց «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատարի հետ Արցախի ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը Ի՞նչ է սպասվում ազատ մամուլին «այո»-ի դեպքում ՊԵԿ-ի մաքսային բլոկը՝ Սերժ Սարգսյանի փեսայի շենքում Անձամբ ես չեմ պլանավորում ակտիվ քարոզարշավ իրականացնել Հերիք է ադրբեջանահաճո հայտարարություններ անել. բանակում մահացության դեպքերի աճը բոլորիս ողբերգությունն է.(տեսանյութ) Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հանուն ՀՀ-ի գործընթաց ենք սկսել (տեսանյութ) Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Նոր հրաժարական ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել
Հարցում

Կիսատ ճշմարտությունների գայթակղությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԿԻՍԱՏ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈւԹՅՈւՆԸ

ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց, մանավանդ՝ խիստ փաստարկված մերկացումներին հաջորդող հազարավոր մեկնաբանությունները կարդալուց հետո, լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է: Ընկճախտի հանգեցնող տրամադրությունիցս ազատվելու համար՝ որոշում եմ հետևել իմ որոշ ընկերների հորդորներին և կառավարության գործունեության դրական արդյունքները տեսնել: Նոր Հայաստանի հարյուր հեղափոխական ձեռքբերումներն եմ լսում առաջին դեմքից… Հասնում եմ Նոր Հայաստանի աննախադեպ 57 և 58-րդ բարձունքներին, և, իսկապես, լավ լուր՝ 700 մլն-ով աճել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ինչի արդյունքում մի քանի կոլեկտիվներ՝ Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Կամերային երկու երգչախմբերը, Կամերային և Ջազ նվագախմբերը, Կոմիտաս քառյակը, Տաղարանը, Կամերային կենտրոնն ու Հովեր երգչախումբն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:

Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ կոլեկտիվները ժամանակավորապես ազատվում են լրացուցիչ միջոցներ հայթհայթելու սեփական նախաձեռնությունից: Այստեղ կարելի էր կանգ առնել և այդ մի քանի կոլեկտիվի համար լավ լուրով եզրափակել բարձունքը:

Բայց վարչապետը չի դիմանում խոսելու, մանրամասներն ու «ողջ ճշմարտությունը» մեզ հետ կիսելու գայթակղությանը և մեկնաբանում է հեղափոխական ձեռքբերումը: Պարզվում է, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր արվեստագետներն այսուհետ «վիզ չծռեն և վետերոկների բացումներում կամ նախընտրական հանդիպումներում ելույթներ չունենան»: Իհարկե, կարելի է գոհանալ ու շունչ քաշել. փառք Աստծո՝ վնգստալ բայը չի գործածվել:

Բայց միթե՞ սա է ողջ ճշմարտությունն ու իրականությունը, միթե՞ սա է նպատակը, միթե՞ սա է Մշակույթի և Մշակույթի մարդու հետ խոսելու բառապաշարը: Պետական ամբողջական ֆինանսական աջակցություն ստացած վերոհիշյալ որևէ կոլեկտիվ և նրա գեղարվեստական ղեկավարը՝ Էդ. Թոփչյան, Հ. Չեքիջյան, Էդ. Թադևոսյան, Հ. Թոփիկյան, Ռ.Մլքեյան, երջանկահիշատակ Ա. Ղարաբեկյան, Հ. Մարտիրոսյան, Հյուսնունց, Ս.Սմբատյան, Ս. Երկանյան, Ս. Հովհաննիսյան ոչ վիզ ծռող են, ոչ էլ՝ վետերոկում օլիգարխի կենաց խմող: Սրանք արարող արվեստագետներ են, որոնց ներդրումն անուրանալի է, բարձրարժեք, վավերական…Ինչու՞ հանուն քարոզչական էֆեկտի վիրավորել, նվաստացնել նրանց և մեր արժանապատվությունը:

Բայց կա նաև շարունակություն. պարզվում է, որ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան…»,-հաստատում է վարչապետը՝ ազդարարելով մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։

Ինչ վերաբերում է վերը նշված կոլեկտիվներին, ապա պետք է իրազեկ ու միևնույն ժամանակ անկեղծ լինել և ասել, որ սա դեռ մեր ողջ մշակույթային տնտեսությունը չէ: Թվարկվածները դասական երաժշտության ոլորտի կոլեկտիվներն են, ըստ էության նրանք, որոնք «Իմ Քայլը» հիմնադրամից աջակցություն են ստացել: Ի դեպ, հանուն ճշմարտության պիտի ի մտո ունենալ, որ իշխող քաղաքական ուժի հետ նույն անունը կիսող հիմնադրամի նվիրատուները նույն օլիգարխներն են, հին Հայաստանի օլիգարխները, որոնք նույն հեզությամբ և հնազանդությամբ նաև նախկիններին էին տալիս և ըստ վարչապետի` ազատությունից զրկում արվեստագետներին… Այդուհանդերձ, վատ չի լինի խորհել՝ արդյոք խիստ քաղաքական և հասցեական անունով հիմնադրամից ֆինանսական աջակցությունը մշակույթի գործիչների ազատազրկման կարճ ճանապարհը չէ՞…

Ասեմ, որ Մշակույթին աջակցող հիմնադրամների, նաև մեկենասության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա է Մշակույթ պահելու միջազգային չափանիշը: Իսկ իրական արվեստագետի ազատության սահմանը չի վաճառվում և չի վաճառվել…

Սակայն զազրելի են կրկնակի ստանդարտները, կիսատ, հայեցողական ու խեղված ճշմարտություններով մոլորեցնելն ու հասարակությանը թունավորելը: Կարմիր գծեր եք հատում և ամենուր… Ի դեպ, միանվագ, այն էլ կառավարության պահուստային ֆոնդից մի քանի կոլեկտիվի միանվագ հատկացումը դեռ մշակութային քաղաքականություն չէ, ոչ էլ՝ ոլորտի նկատմամբ հավասարատեսություն: Ու՞ր մնացին թատրոնները, թանգարանները, համերգային այլ կոլեկտիվները, ազգային երաժշտական խմբերը…էլ չեմ խոսում ոլորտի աշխատավարձերից…

Իսկ ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության ամենահիշարժան դրվագը առանց հիմնավորումների Մշակույթի նախարարության լուծարումն ու սուպերնախարարության տանիքի տակ տեղավորումն էր: Նաև այն, որ Մշակույթի ոլորտում իշխող քաղաքական ուժի խնդիրների և նպատակների մասին վկայող ոչ ռազմավարություն կա, ոչ էլ՝ հայեցակարգ»":

website by Sargssyan