Նիկոլ Փաշինյանը հիմա ունակ է դեստրուկտիվ հրամանների, չշտապե՛ք կատարել Հրայր Թովմասյանին կալանավորելու հրամանը
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներից Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին. չշտապե՛ք կատարել Հրայր Թովմասյանին կալանավորելու Նիկոլի հրամանը։
Ես բաց նամակներ գրելու ոչ սեր ունեմ, ոչ էլ՝ սովորություն, բայց հավատացած եղեք, որ հիմա սա անհրաժեշտ է։ Եվ ուրեմն՝ ուժային կառույցների բոլոր սպաներին եմ դիմում, ովքեր ունեն սպասայական պատիվ ու պատասխանատվություն։
Անկախ նրանից, թե ինչ հրամաններ այսօր երեկոյան կտա գործադիր մարմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խդրում եմ՝ չշտապեք այդ հրամանները կատարել միանգամից։ Սպասե՛ք մինչև առավոտ և կրկին ճշտեք։
Կարծում եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, որ հիմա Նիկոլը գտնվում է խիստ անհավասարակշռված հոգեվիճակում ու, ֆեյսբուքը մոնիտորինգ անելիս, հիմա երևի ոռնում է։ Հավատացե՛ք, որ նա հիմա ունակ է ամենա ոչ ադեկվատ վարքի ու ամենադեստրուկտիվ հրամանների՝ Թովմասյանին կալանավորել, ֆեյսբուքն անջատել, պարետային ժամ մտցնել, բոլոր ընդդիմադիրներին տներից բերման ենթարկել...
Կրկնում եմ, որ միակ խնդրանքս է, որ նմանօրինակ հրամաններ ստանալիս՝ չշտապեք կատարել դրանք այսօր ու հիմա, սպասեք մինչև լուսանա ու խնդրեք, որպեսզի վերահաստատի հրամանը՝ ցանկալի է՝ գրավոր։
Հիշե՛ք, որ հիմա մեզ նայում է ամբողջ աշխարհը։ Հիշե՛ք նաև, որ ակնհայտորեն հանցավոր հրաման կատարելը ևս հանցավոր արարք է, որի համար պատասխան պետք է տրվի։
Թերևս այսքանը։ Ոչ թե հուսով եմ, այլ գիտեմ, որ ձեր զգալի մասին խորթ չէ «Պատիվ ունեմ» ասվածի իմաստը։ Բարի ծառայություն»։