Փաստորեն հեղափոխություն էինք անում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները
Փաստորեն մենք հեղափոխություն էինք անում և մեծ երազներ փայփայում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները ...
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Ա․ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանից ստացած գրիչը որպես նրա դեմ ներկայացնելուն։
«Մենք հեղափոխություն էինք անում, որպեսզի դրա արդյունքում` փոխանակ իրական հեղափոխություն տեղի ունենար և նախկինն ու փտածը փոխարինվեր նորով` այսօր Սահմանադրական Դատարանի մի նախագահ հեռացնելու համար կաշառատվության նմանվող և արագ ընդունված վաղաժամ թոշակ-առաջարկ-օրենքի տապալումից հետո գրիչի լուսանկարը դառնար մարդուն պաշտոնից հեռացնելու վերջին գործիքը:
Մենք իջել ենք այնքան, որ այլևս մոռանալով ներքաղաքական,տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությունների մասին, որոնք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար` տրվել ենք գրիչների և դրանց դեպքերի մասին հայտարարմանը, քննարկմանը, ամենաբարձր մակարդակներում մանր պատմությունների տարածմանը:
Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ:
Առավել արագ` քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները ...»,-գրել է նա։