Առաջիկա 5 օրերին ոչ ձյուն կլինի, ոչ էլ անձրեւ
Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Նույն պատկերն է նաեւ մայրաքաղաք Երեւանում եւ փոքրիկ մայրաքաղաք Ստեփանակերտում
Երևանում Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կհասնի 7 աստիճանի:
Ստեփանակերտում ավելի տաք կլինի երկու աստիճանով:
Top-News.am