Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը. Միհրան Հակոբյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ուենցող վերջին զարգացումներին է անդրադարձել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում կատարելով գրառում, որում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է»:
Խոսելով գործող իշխանության շարքերում ընդգրկված նախկինում էլ պաշտոն զբաղեցրած անձանց մասին՝ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է նախկին իշխանության բազում կարկառուն ներկայացուցիչներով` սկսած Էրիկ Գրիգորյանից, Ֆելիքս Ցոլակյանից ու Զոհրաբ Մնացականյանից, վերջացրած վերջին պահին իրենց անցյալն ուրացած պատգամավորներով ու իրավունքի և օրենքի վրա կոշիկ սրբող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով: Էլ չխոսենք Փաշինյանի ընտանեկան հիմնադրամներին մուծվելուց հետո մի գիշերում օլիգարխներից գործարարներ դարձածների մասին»:
Հակոբյանը քննադատում է նման տարբերակումը և կարծում, որ մասնագիտական ու տղամարդկային արժանապատվություն ունեցողները հետապնդվում են ամենաստոր մեթոդաբանությամբ: