Այսօր՝ 20 փետրվարի 2020թ., 00:00
Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում. զեկույց «Չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ) Գործադիր հավանություն տվեց ԵՄ-ի հետ 3 համաձայնագրերի. Ընդհանուր գումարը 65 մլն եվրո է «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան Կարտոֆիլն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, հաստատում են մասնագետները «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի շրջափակումը շարունակվում է․«Լիդիան Արմենիա» Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը Ո՞ւր ենք հասել, որ այս թեմաներով այսօր Հ1-ի ցանկալի հյուրը թիվ 1 կեղծարար Գագիկ Ջհանգիրյանն է Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը. քաղաքագետ «2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. 2008-ից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել». Նիկոլ Փաշինյան ՀՀ-ն մինչեւ 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը. Փաշինյան Բլումբերգը խոստացել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակարկտային ծառայություն ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի Մոուրինիոյի Տոտենհեմի խայտառակ պարտությունը եւ Վալենսիայի ոչ պակաս խայտառակ անհաջողությունը Չինաստանում կինը պաշտպանիչ դիմակ չունենալու պատճառով ընձուղտի հագուստով է հիվանդանոց գնացել (տեսանյութ) Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը Ռոբերտ Քոչարյանը շնորհավորանքը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ամենայն հայոց տուրիստը Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Փաստորեն գոլդ էր». Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով 32 տարի առաջ մեր կյանքը փոխվեց Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ) Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց (տեսանյութ) Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում Արցախի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արցախում անցկացվող ընտրությունների հսկողության առնչվող հարցերը Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին «Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղին Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին Ֆրանսիան մտադիր է խստացնել արտասահմանից իր մզկիթների ֆինանսավորումը Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ը` շաբաթ օրը Մասիսում 5,5 կգ քաշով փոքրիկ «հսկա» է ծնվել Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ Թումանյանի զավակները ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ Զինկոմիսարիատի պաշտոնյան կաշառքի դիմաց օգնել է զորակոչիկներին՝ ազատվել ծառայությունից Մարզպետները և այլ պաշտոնյաներ խախտում են հանրաքվեի օրենքը․ Արսեն Բաբայան Էրդողանը դժգոհ է Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի խստացման հարցով ԵՄ որոշումից Գիշերային ակումբ՝ հատուկ տարեց մարդկանց համար. ահա թե ինչպես են անցկացնում ծերությունը Լոնդոնում Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի Բակո Սահակյանը հանդիպել է Արթուր Դավթյանին ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը Հալեպի օդանավակայանը 8 տարի անց վերաբացվեց «Նախագահի աշխատավարձն ամենաբարձրը չէ երկրում, ավելի շատ ստացողներ էլ կան». Պուտինը խոսել է իր աշխատավարձից Բելգիական տաճարում մարդկային ոսկորներից և գանգերից կառուցված պատեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Ինչպիսի՞ սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացումը Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային Բրիտանիայում գլխուղեղի ուռուցքի վիրահատության ընթացքում բժիշկներն արթնացրել են հիվանդին և խնդրել ջութակ նվագել (տեսանյութ) «Ես վախենում եմ երեխաների համար». Վիկտորյա Բեքհեմը՝ սոցիալական ցանցերում քննադատության մասին ՍԴ-ում «ճգնաժամ» սկսվեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողով․ Հարությունյան (տեսանյութ) Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել Բոլոր դասատուների աշխատավարձը չի բարձրացել, սուտ է․ Արա Վարդանյան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Վերա Բրեժնևան հատված է հրապարակել իր հետծննդյան խնջույքից՝ ցույց տալով, թե ինչպես է պարում Մելաձեի երգի հնչյունների տակ (տեսանյութ)
Հարցում

Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ

Armtimes.am կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդված նպատակ ունի ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Նախ պետք է գիտակցենք, թե որ լրատվամիջոցում է այդ նյութը հրապարակվել, որովհետեւ սա շատ էական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչապետի ընտանիքին է պատկանում այն։ Եվ, բնականաբար, հասարակության մոտ ակնկալիքներ կան, որ այն նյութերը, որոնք հրապարակվում են այդ կայքում կամ թերթում, առավել ստուգված են, իրական են։ Բնականաբար, հասարակության մոտ դրանք շատ ավելի խորը ազդեցություն են թողնում։ Եվ այս իրավիճակում այդ լրատվամիջոցը պետք է գիտակցի, որ այդ նյութերը, որոնք հրապարակվում են, պետք է ծառայեն իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը։ Մինչդեռ, եթե անդրադառնալու լինենք կոնկրետ այս նյութին, պետք է հասկանանք, որ այս նյութը նախ ճիշտ հակառակ շահի է ծառայում եւ նպատակ ունի ընդամենը նեղ անձնական շահերի ծառայել եւ ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Ես էժանակգին մանիպուլյացիա եմ սա որակում»։

Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հեղաշրջման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ից հայտնել էին, որ այդպիսի տեղեկություն չունեն, Սահակյանը պատասխանեց․ «Այստեղ պետք է գիտակցենք, թե ով էր այն անձը, որ նման հարցազրույց տվեց։ Սա այն անձն է, որը միեւնույն քաղաքական ուժի անդամ է, ինչ վարչապետը եւ ամենակարեւորը՝ պատգամավոր։ Եթե այս երեք գործոնները չլինեին, միգուցե սա այնքան մեր ուշադրությանը արժանի չլիներ, սակայն անձը, որը նման հայտարարություն է անում, նման առանձնահատկություններով անձը պետք է գիտակցի իր կողմից արված հայտարարությունների լրջությունը։ Փաստորեն նա, զարգացնելով հրապարակման մեջ տեղ գտած, այսպես ասած, տեղեկությունները՝ հասցրեց նրան, որ արդեն պետական հեղաշրջման փորձ է կատարվել։ Այստեղ պետք է կարեւորենք մի հանգամանք։ Նախեւառաջ, պատգամավոր լինելով նա պետք է գիտակցեր, որ պետական հեղաշրջման փորձը հանցագործություն է, եւ եթե նա նման հայտարարություն է անում, ապա պետք է գիտակցի դրա հետեւանքները։ Արդյո՞ք նա գիտակցում էր դրա հետեւանքները, թե՞ ոչ եւ գիտակցելով հանդերձ էր արդյոք նա դա անո՞ւմ, թե՞ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետագայում արդեն հնչեցին, որովհետեւ ԱԱԾ-ն կոնկրետ պարագայում ցույց տվեց, որ իր համար պետության շահերը շատ ավելին են, քան իշխանության որոշ ներկայացուցիչների կամ կոնկրետ ներկայացուցչի նեղ անձնական շահերը եւ հանդես եկավ որպես կառույց, որը, պետության շահերից ելնելով, բնականաբար, ստել չէր կարող եւ ճիշտ ինֆորմացիա հաղորդեց հասարակությանը, որ, բնականաբար, նման տեղեկություններ չկան եւ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել։ Սա առնվազն ծիծաղելի է, իհարկե։ Սրանից հետո, իհարկե Հրաչյա Հակոբյանը հանդես եկավ մեկ այլ հարցազրույցով, որտեղ ասեց, որ ինքը տպավորված է եղել այդ նյութից եւ այդ տպավորության տակ է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել, եւ միաժամանակ նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որ ԱԱԾ-ն փարատում է իրեն կասկածները։ Ի՞նչ է նշանակում պատգամավոր լինելով նյութից տպավորվել, եւ առավել եւս՝ ընտանիքի մի անդամը հրապարակում է, մյուս անդամը տպավորվում է ու հասարակության մոտ ստեղծում են տպավորություն, թե ինչ-որ դավադրություններ են նախապատրաստվել, հեղաշրջման փորձեր են եղել։ Այսինքն պետք է խոսելուց առաջ մտածեն։ Բայց նշված իրավիճակում պետք է նաեւ փաստենք, որ այս հարցազրույցը շատ կարեւոր էր նաեւ մեզ համար, քանի որ եթե, իհարկե, հերքումը չտպագրվի, դատարանում ուղղակի ապացուցելու անհրաժեշտություն չունենք, թե լրատվամիջոցը ինչ նկատի ուներ, որովհետեւ ինքը՝ Հրաչյա Հակոբյանն է դրա մասին հայտարարել։ Եվ առավել եւս մի շատ կարեւոր հանգամանք՝ սրանով բացահայտվեց, որի իրականում նյութը լուրջ տպավորություն է ստեղծում հասարակության մոտ։ Եթե ընտանիքի անդամ պատգամավորը տպավորվում է այդ նյութից եւ նման հայտարարություն է անում, էլ ուր մնաց հասարակությունը։ Բնականաբար, հասարակությունը մոլորեցվել էր այս նյութի արդյունքում»։

Լուսինե Սահակյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցը կտարածի հերքմանը տեքստը, երբ արդեն փաստացի հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները ․ «Նախեւառաջ ես մեծ հույս ունեմ, որ այս լրատվամիջոցը պատասխանատու կգտնվի գոնե այս պահին, երբ արդեն իսկ հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները եւ ապացուցման անհրաժեշտություն էլ այլեւս չկա, եւ հերքումը կտարածեն։ Եթե հերքումը չտարածեն, բնականաբար, դիմելու ենք դատարան եւ այս պարագայում օրենքով սահմանվում է, որ զրպարտություն տարածող լրատվամիջոցը ինքը պետք է հիմնավորի նյութի արժանահավատությունը եւ, բնականաբար, նրանք դա անել չեն կարող, որովհետեւ նրանք խոսել են մի իրադարձության մասին, որը ընդհանրապես գոյություն ունեցել, բնականաբար ի՞նչը պիտի հիմնավորեն եւ տվյալ պարագայում, բնականաբար, նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է դրվելու լրատվամիջոցի վրա։ Չեմ կարծում, որ այս երկրում, եթե օրինական դատական ակտ կայացնելու լինեն, կգտնի մի դատավոր, որ այս պարագայում հանկարծ կարող է մերժել մեր հայցը։ Դա ուղղակի անհնար է։ Կարող է հնարավոր լինել մի պարագայում՝ եթե ազդեցություն լինի դատարանի նկատմամբ։ Սա շատ ավելի վատ է նույն իշխանությունների համար, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այս լրատվամիջոցը ում է պատկանում եւ հենց այս տեսակետից ելնելով էլ ակնհայտ է դառնալու, որ այս դատական ակտը կայացվել է գործադիր իշխանության ճնշման ներքո եւ չկա անկախ դատական համակարգ։ Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. մի դեպքում պարտվելու են այն իմաստով, որ հայցը բավարարվելու է, մյուս դեպքում պարտվելու են, որովհետեւ հիմնավորվելու է, որ իրենք այն իշխանությունը չէին, որ պետք է, որ լինեին եւ որոնք չեն կարողացել ստեղծել այնպիսի դատական համակարգ, որ չենթարկվի իրենց ճնշումներին»։

website by Sargssyan