Այսօր՝ 26 հունվարի 2021թ., 00:00
«Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին ԱԳՆ-ում հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան ՌԴ դեսպանը կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ «ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթների պատճառով Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Որն է Իրանի իրական նպատակը «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար Օրվա խաղերի անոնս Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը (տեսանյութ) Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան Արցախի ամենացուրտ ձմեռը. Շուշին և Շոշը (տեսանյութ) Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն. Աշոտյան Ճշմարտություն սերունդների համար Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար «Պուտինին աջակցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան անօրինական բողոքների ակցիաներին մասնակցողներին». Պեսկով (տեսանյութ) Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ) Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով ԳՇ սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ․ Դ․ Տոնոյանը՝ պատերազմի 4-րդ օրը այն դադարեցնելու անհրաժեշտության մասին Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին քննադատել է Արցախում պատերազմից հետո Թուրքիային անօդաչուների տեսախցիկներ չվաճառելու համար Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը․ Արմեն Գևորգյան Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան ՀՀ-ում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից. Այդ օրը հեռու չէ
Հարցում

Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության

Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանն ամփոփվել են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության 2019թ. աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը հնչած զեկույցում նշվել է, որ Երեւանում նախորդ տարի գրանցվել է 10824 արտակարգ դեպք: Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության եւ այլ պատճառներով 2019-նն աչքի է ընկել հատկապես հրդեհների մեծ քանակով։


Ելնելով ոլորտին առաջադրված խնդիրներից եւ մոտեցումներից՝ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի կառավարման մարմինների եւ ուժերի պատրաստության մակարդակի, ինչպես նաեւ հրդեհներին, կենցաղային կանչերին եւ տարբեր ահազանգերին արձագանքելու արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի եւ կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների ընթացքում 2019 թվականին շարունակվել է ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությունը:

Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ պատրաստվել ու քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երեւան քաղաքի անձնագիրը»։ Աշխատանքներ են տարվել նաեւ «Երեւան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգ» մշակելու նպատակով։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձր գնահատելով հրշեջ-փրկարարների աշխատանքը, հավաստիացրել է, որ քաղաքապետարանն առաջնահերթ է դիտարկում քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը: Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական Միության միջեւ կնքված պայմանագրով իրականացվելու է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր, որի նպատակն է վտանգավոր թափոնների վնասազերծումը: Հայկ Մարությանը նաեւ նշել, որ համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ:

Երեւանի քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ համայնքային հիմնարկները պատրաստ են աջակցել Փրկարարական վարչությանը, եւ ջրատար մեքենաներն ու մյուս տեխնիկական միջոցները ցանկացած պահի կարող են տրամադրվել ԱԻՆ-ին:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին դժվար եւ պատասխանատու աշխատանքի համար, առաջնահերթ է համարել կառուցվող շենքերը հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրը եւ այդ գործում կարեւորել քաղաքապետարանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական զինվածության, նյութատեխնիկական ապահովման բարձրացման, կենցաղային պայմանների բարելավմանը միտված միջոցառումները:

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառավարությունը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է հատկացրել այդ թվում Երեւանում գտնվող հրշեջ-փրկարարական 32 ջոկատների՝ շենք շինությունների հիմնանորոգման, փրկարարների համար բարեկեցիկ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: Առաջին անգամ 45-50 տոկոսով բարձրացվել է փրկարարների աշխատավարձը:

Փրկարար ծառայության տնօրենը հույս է հայտնել, որ համատեղ քայլերի շնորհիվ հնարավոր կլինի Երեւանը դարձնել առավել անվտանգ եւ ներկայանալի:

Երեւանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետեւանքների վերացման եւ արագ արձագանքման, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհվել է «Երեւան քաղաքի պատվավոր փրկարարի» կոչում:

Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության համար ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ արժանացել են Երեւանի քաղաքապետի, ինչպես նաեւ ԱԻՆ պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan