Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. պատանդներ չկան. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. Այս պահին իրավիճակը կայուն եւ վերահսկելի է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին։
Նա նշեց, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան, պատանդներ եւս չկան:
«Այլ մանրամասներ չեմ կարող ասել, երբ հանգամանքները ճշտվեն, կասենք: Ըստ նախնական տեղեկությունների խոսքը մեկ անձի մասին է»,-ասաց Ահարոնյանը:
Նշենք, որ դեպքի վայրում են Կարմիր բերետավորներ, հատուկջոկատայիններ: Հյուրանոցի շենքում գտնվողն TV5-ի գրասենյակում եւս ոստիկաններ են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոցներ են հնչել։