Մոսկվայում ԻՊ-ի չորս ենթադրյալ անդամ է ձերբակալվել
Մոսկվայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս ենթադրյալ անդամներ։ Վերջինները ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտային միջոցում ահաբեկչություն են նախապատրաստել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով դաշնային անվտանգության ուժերը։
Գերատեսչությունում հաղորդել են, որ ձերբակալվածները Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են։ Նրանց անունները չի նշվում։ Բացի այդ, ահաբեկչությունն իրականցնելուց հետո ձերբակալվածները ծրագրում էին Սիրիա մեկնել՝ ԻՊ-ի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Կասկածյալների մոտ պայթուցիկ սարքի արտադրման համար նախատեսված սարքավորումներ, պատրաստի ինքնաշեն ռումբ, հրազեն, զինամթերք, նռանկներ եւ ծայրահեղական նյութեր են հայտնաբերվել։
Նշվում է նաեւ, որ խմբին ցուցումներ են տվել Սիրիայի տարածքից։