Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը Իդլիբում թուրք զինվորական է զոհվել Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել
Հարցում

Ստյոպա Սաֆարյանի տարօրինակ արկածները 2008թ. մարտի 1-ին

Օրերս «Իմ ձայնը» նախագծն անդրադարձել էր 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների՝ Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության զեկուցագրերից մեկին, որտեղ հիշատակվում էր, որ այսօր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հայտնել էր, թե արդեն 3 մարդ է զոհվել՝ մանկահասակ մի տղա եւ երկու տարեց մարդ, եւ որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն եւ սպանել նրան:

Ընդ որում, փաստաթղթում հատուկ նշվում է, թե դա այն ժամանակ, երբ դեռ բախումներ եւ արյունահեղություն չէր եղել: Իհարկե, Ստյոպա Սաֆարյանն իրեն հատուկ ոճով եւ եղանակով փորձեց թյուրիմացության մեջ գցել հանրությանը, պնդելով, թե ինքը սխալ թարգմանության զոհ է: 

Հրապարակման մեջ որեւէ պնդում չկար, թե Ստյոպա Սաֆարյանն ինքն է ականատես եղել կամ պնդել, որ ականատես է եղել սպանություններին: Ընդամենը հղում է արված ամերիկյան պաշտոնյաների միջեւ գրագրությանը, որտեղ նշված է, որ հայտնել են սպանությունների մասին:

Իսկ հիմա Ստյոպա Սաֆարյանը փորձում է խճճել եւ դուրս գալ իր համար խիստ անցանկալի վիճակից:

Ի դեպ, 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից փորձել պարզել 2008-ի մարտի 1-ին եղե՞լ է զանգ դեսպանատուն: Խնդրել են պարզաբանել նաեւ ցուցարարների զինված լինելու եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ կապված, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» հրապարակման՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում ասվում է, թե կան «վստահելի ապացուլցներ, որ մարտի 1-ին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր գրության մեջ նշել է, թե իրենք մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ։ Այսպիսով, չհերքելով Ստյոպա Սաֆարյանի զանգի մասին տեղեկությունը:

Ավելի քան ակնհայտ է, որ եթե չլիներ նման զանգ, ապա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կգտներ այն հերքելու ձեւն ու եղանակները: Սա է ամբողջ իրականությունը, իսկ Ստյոպա Սաֆարյանն ավելի լավ կանի հաշտվի իրողությունների հետ եւ չփորձի հերքել անհերքելին, թյուրիմացության մեջ գցելով հանրությանը:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am   

website by Sargssyan