Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Գևորգ Գրիգորյան Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը Ուկրաինայի նախկին ԱԳՆ-ի տանը գտել են հեռուստաալիքի թոփ մենեջերի դի. ինքնասպանության վարկածը հերքվել է Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից 61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել (տեսանյութ) Թուրքիայում երիտասարդ աղջիկը սխտորի ճզմիչով սպանել է հորն ու մորը Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»
Հարցում

Էթիկայի ուսուցումը հղկում է հոգին, ընդլայնում մտահորիզոնը

Այս ամենի մասին խոսեցինք էթիկայի ուսուցման մասնագետ Մարգարիտա Խաչատրյանի հետ

Բարև, շնորհակալություն, խնդրում եմ. պատկերացրեք, եթե այսբառերն ուղղակի ստեղծված չլինեին. լավ արարքը կմնար առանցերախտագիտության, սովորական խնդրանքը կհնչեր հրամանի պես, իսկ պարզ հարցը կնմանվեր անպատկառության, տիրապետողկդառնային անհանդուրժողականությունն ու ագրեսիան: Կարևոր է, որ մանկուց մարդու մեջ սերմանվեն այդ «կախարդական» բառերիբարի սերմերը, որոնք ավելի գեղեցիկ ու լուսավոր կդարձնենաշխարհը: Այստեղ երեխաները պարզապես չեն վարժվում էթիկայիու վարվեցողության կանոններին, այդ ամենը, համադրվածգեղագիտական դաստիարակության հետ, մերվում է նրանց էությանմեջ, դառնում ներքին կուլտուրայի արտահայտություն, առօրյայիանբաժան մաս:

Էթիկայի ուսուցումը միայն դանակ-պատառաքաղ ճիշտ գործածելը չէ

էթիկան դանակ-պատառաքաղ ճիշտ օգտագործելն է. դրանք ընդամենը էթիկետի կանոններ են, իսկ էթիկան շատ ավելի համապարփակ հասկացությունէ: Էթիկան այն է, թե ինչպես ես խոսում ընկերոջդ հետ, ինչպես ես քայլում փողոցում, ինչպես ես հասարակական ու մշակութային տարբեր վայրեր այցելում, օգտվում տարբեր ծառայություններից՝ տրանսպորտ, խանութ, ընդհանրապես, ինչպես ես քեզ դրսևորում մարդկանց միջավայրում, որքանով ես բարեհամբույր, հանդուրժող, ուշադիր ու ներողամիտ: Էթիկապես հարուստ մարդն, ըստ էության, նորմալ մարդն է: Խնդիրն այն է, որ տեխնոլոգիապես զարգացած մեր դարաշրջանում շատերն են իրենց մեջ կորցրել այդ մարդ որակը, բնությունից հեռացել ու չարացել, մարդիկ, նաև երեխաները այսօր ավելի եսակենտրոն ու եսասեր են: Ու մեր օրերում առավել է կարևորվում էթիկայի ուսուցումը այդ առումով ևս: Էթիկան ճիշտ փոխհարաբերությունների կերտման ուսմունք է, բարոյագիտություն ու բարու գիտություն է, որն օգնում է երեխային դառնալ լիարժեք, դրական որակներ կրող, բարձր որակական արժեքների տեր մարդ-քաղաքացի, որը օրինակ կդառնա նախ իր հասակակիցների համար, իսկ մեծանալուց հետո՝որպես ծնող իր զավակի համար:

Էթիկայի ուսուցումը երեխաների ներդաշնակ զարգացմանպարտադիր պայման է

Էթիկայի ուսուցումը շատ կարևոր դեր ունի երեխայի արժեհամակարգի, ճիշտ դաստիարակության և ի վերջո հասարակության մեջ ինտեգրվելու համար։ Էթիկան երեխային սովորեցնում է տարբերել լավը վատից, ճիշտը՝ սխալից, բարին՝ չարից, ճանաչել տարբեր մշակույթների առանձնահատկությունները։ «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի դասավանդող Սուսաննա Ալեքսանյանը էթիկայի ուսուցումը հնարավորինս վաղ տարիքից կարևորում է մի շարք առումներով. «Երեխաները սովորում են և արդեն կարողանում են պատասխանել այն հարցերին, որոնք մարդն ամբողջ կյանքի ընթացքում տալիս է՝ առնչվելով իրեն անծանոթ կամ էլ խորթ իրավիճակների հետ. ո՞վ, ի՞նչը, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ։ Ըստ էթիկետի անգլիացի մասնագետների, եթե մարդը չգիտի՝ տվյալ իրավիճակում իրեն ինչպես պետք է դրսևորի, ապա իմանալով այդ 5 հարցի պատասխանը, նա շատ ճիշտ կկողմնորոշվի ինչ անել կամ ինչպես չանել։ Էթիկան և էթիկետը մարդու մեջ առաջացնում են բազում հարցեր՝ բնականաբար տալով նաև բոլորի պատասխանները։ Թոմաս Սասն ասել է. «Հաճախ ենք լսում․ «Նա դեռ ինքն իրեն չի գտել»։ Բայց գտնել ինքդ քեզ հնարավոր չէ, քեզ միայն կարող ես կերտել»։ Մեր էթիկայի դասերը հենց դա են սովորեցնում երեխային. ինքնակերտման արվեստը, որն էլ գրավականն է ողջ կյանքի ընթացքի հաջողության հասնելու։ Առհասարակ, էթիկան մարդուց ակնկալում է ինքնազարգացում, ինքնաճանաչողություն, ինքնաբացահայտում և ինքնադրսևորում հասարակության մեջ։ Այս չորս հատկանիշները մենք կառուցում ենք մեր դասաժամերի ընթացքում, մեր ամբողջ թիմի հետ, քանի որ բոլորս իրար հետ համաձայնեցված ծրագրով ենք աշխատում:

Էթիկայի ուսուցումը գեղագիտական ճաշակ է ձևավորում

Քաղաքակիրթ հասարակության ընդունած կանոնների իմացությունը օգնում է երեխային իրեն վստահ զգալ հյուր գնալիս, սեղանի շուրջ, թատրոնում, հասակակիցների հետ շփվելիս, ընդհանրապես առօրյա տարբեր իրավիճակներում: Բայց էթիկայի կանոնները միայն արհեստական պահվածք չէ, այլ ավելի ներքին զարգացվածության ցուցիչ, գեղագիտական դաստիարակության բնական դրսևորում: Էթիկայի ուսուցումն անարդյունավետ է, եթե չի միքսվում գեղագիտական դաստիարակության հետ:

Էթիկայի դասընթացներն պիտի անցնեն ինտերակտիվ, թեմատիկ, գործնական, հոգեբանական խաղերով և մշակութային ու հասարակական տարբեր վայրեր այցելություններով

Մանկաբանները համոզված են, որ գոյություն չունի «միջին երեխա», իսկ բարձր և ցածր կարողությունները պահանջում են հատուկ ուշադրություն: Դաստիարակության բանալին նրանք համարում են որևէ երևույթինկատմամբ երեխայի մեջ հետաքրքրություն արթնացնելը, ինչի վրա էլ մենք ողջ մասնագիտական թիմով կենտրոնացել ենք: Դեռ չի ստեղծվել այնպիսի դպրոց, որտեղ երեխան կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Դրա փոխարեն մենք սովորեցնում ենք ինքնուրույն մտածել, ստեղծագործել և գտնել լուծումներ այս կամ այն իրավիճակում: «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնում ուսուցչի և երեխաների փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն օգնում է մեզ արդյունավետ կազմակերպել դասերը. «Նախ սկզբից պարտադիր ուսումնասիրում ենք պատմությունը, այդ ամենը անպայման ենթարկում ենք ուսումնասիրության, քննարկման, կլոր սեղանի սկզբունքով, որպեսզի նրանց մեջ ձևավորվի առողջ բանավիճելու, առողջ քննադատելու և ստեղծագործելու ունակությունը։ Դասերը կազմակերպում ենք արդեն թեմատիկ պլանով: Հաճախ ենք խաղում «Ի՞նչն է սխալ, և ի՞նչն է ճիշտ» խաղը, որի ընթացքում նաև օրինակներով փորձում ենք մեկնաբանել։ Օրինակ՝ «ճիշտ է, արդյո՞ք, որ տղան մայթեզրին կամ կանգառում վազում է», կամ «Ինչո՞ւ է աղջիկը օգնում մայրիկին, արդյո՞ք դա ճիշտ է, թե ոչ»։ Նմանատիպ հազար ու մի հարցեր ունենք, մի հարցը մոտ 10 անգամ կրկնվում է, տարբեր հարցադրումներով։ Այս խաղի միջոցով տեղի է ունենում նաև մասնագիտական բացահայտում, թե որ հարցերի մեջ են երեխաները թերանում, և ըստ դրա՝ էլ ավելի ենք ընդգծում տվյալ թեման։ Բացի գործնական աշխատանքից անպայման այցելում ենք նաև մշակութային, պատմական վայրեր՝ ստեղծելով նրանց համար հնարավորություն, կիրառելու այն, ինչ նրանք արդեն սովորել են»: Կենտրոնի ղեկավար Սաթինե Ղարաքեշիշյանը նշում է, որ այդ այցելությունները ձևական բնույթ չունեն, դրանք արվում են ներքին հզոր որակներ կերտելու համար. մարդը պետք է ներքին կրթվածություն ունենա, իսկ դա մշակվում է լսածի ու տեսածի համադրությամբ:

Երեխայի էթիկական դաստիարակությունն անհնար է առանց ծնողների օգնության

Ծնողների հետ համագործակցությունը կրթական ծրագրի պարտադիր բաղադրիչներից մեկն է: Դա նպաստում է էթիկայի կանոնների ամրապնդմանը։ Կարևոր է, որ տանն էլ տիրի այն միջավայրը, որին սովորում է երեխան դպրոցում. «Օրինակ, եթե անցել ենք «Ուտելու էթիկա» դասը, ապա ծնողները դրա մասին ինֆորմացիա են ստանում և որոշակի ցուցումների շնորհիվ տանը նույնպես ստեղծում են տվյալ միջավայրը, ինչը տալիս է կրկնակի արդյունք։ Համագործացության կամուրջը հենց սկզբից ենք կառուցում, ինչի արդյունքում թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը արժեքավոր տեղեկություններ են ստանում երեխայի կարողությունների, հետաքրքրությունների, համակրանքների ու հակակրանքների մասին: Շատ կցանկանայի, որ թե՛ մեր կենտրոնում, և թե՛ ընդհանրապես մեր կրթական համակարգում կիրառվեր «Այցելություն ընտանիք» գործիքը: Այն երկրները (Սինգապուր, Կանադա, Ճապոնիա), որոնք կիրառում են այդ գործիքը, շատ լավ արդյունքներ ունեն: Տնային այցելությունները մասնագետին էլ ավելի լայն հնարավորություն են տալիս երեխայի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Դա հետազոտություն, փորձաքննություն է երեխայի միջավայրի մասին, որից հետո համագործակցության արդյունքում միջավայրը ենթարկվում է մասնագիտական փոփոխության: Ճիշտ է, պատահում է՝ երեխայի սովորածը հակասում է իր շրջապատի որոշ դրվածքներին ու սովորույթներին, կենտրոնում սովորում է մի բան, տանը մեկ այլ բան են ասում ծնողը, կամ պապիկ-տատիկը: «Մեր դերն այն է, որ երեխային այնքան հզորացնենք այս ոլորտում, որ իր սեփական կարծիքն ունենա, ամուր լինի իր համոզմունքներում, կարողանա ապացուցել իր ճշմարտացիությունը:

Էթիկայի դասերը՝ դպրոցական առարկայական ծրագրում

Խորհրդային Միության դպրոցներում էթիկան ընդգրկված է եղել դպրոցական առարկայացանկում: Ինչու՞ այն չի ընդգրկվում այսօր. «Մեր հեռահար նպատակն է. էթիկա առարկան ընդգրկել դպրոցական առարկայացանկում, վաղ թե ուշ մեր նախարարությունը պիտի հասկանա, որ դա մեծ բաց է մեր կրթական ոլորտում»,- ասում է «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի տնօրենը: Անչափ կարևորում է մասնագետի պրոֆեսիոնալիզմը, հենց նրա աշխատանքից է կախված, թե ինչ հաջողություն կունենա քո մշակած ծրագիրը. կարող ես շատ լավ մշակված ծրագիր ունենալ, բայց եթե մասնագետդ տեղում չէ, ապա ծրագիրը ոչ արդյունավետ է: Շատերն են գաղափարը վերցնում և օգտագործում, բայց հարցն այն է, թե ինչպես են օգտագործում, որովհետև առանց իսկական մասնագետի առկայության վաղ թե ուշ տապալելու են ծրագիրը:

 

website by Sargssyan