Այսօր՝ 27 փետրվարի 2020թ., 00:00
Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է սահմանախախտին հայտնաբերած քաղաքացուն Եթե 300.1-ը նոր հանցակազմ չէ, «7-ի գործը» պետք է բացվի․ Խուդոյան ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Քարոզարշավի 1-ին շաբաթում Հ1-ն իշխանության օգտին է գործել Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում․ նախարար Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ Իրանի քաղաքացի վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն Թուրքական ստորաբաժանումները Իդլիբում գնդակոծում են ռուսական ինքնաթիռները ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ Սլովակիայի նախկին վարչապետը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից ՍԴ-կառավարություն 100:0 Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով «Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարիի մասին Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է ամբիոնի վարիչ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի համագործակցության ծրագիր Ատալանտա» - «Վալենսիա» խաղին Միլան այցելած իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս «Եթե ինչ-որ մեկն այս պատմության մեջ պետք է իրեն վիրավորված զգա, ապա դա մենք ենք». Մեգան Մարքլ Կորոնավիրուսից չվախենալով մերկացել է (Լուսանկարներ) Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա. դեսպան «Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա». Ստանիսլավ Զասը՝ Արցախի խնդրի մասին Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի Կորոնավիրուսի` համաշխարհային զբոսաշրջությանը հասցված վնասը 22 միլիարդ դոլար է գնահատվել Պատահարների քանակի աճը պայմանավորված է ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությամբ. ՃՈ պետ ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան «Մենք հո հանցագործ չենք, որ խուսափում է մեզ հետ շփվելուց». ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցներն՝ Արսեն Թորոսյանին Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին կասեցնում է ուխտագնացների մուտքը երկիր Բարի գալուստ համաճարա՞կ Նշվել են պատմության գլխավոր չլուծված հանելուկները Կոծկելուն էլ ձև կա Մարտի 5-ին Ստամբուլում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում չի նախատեսվում. Պեսկով Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից (տեսանյութ) ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Զիդան․ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին «Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք». Նատալյա Վոդյանովան՝ հիասքանչ կերպարներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան․ իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Հայ-ռուսական խմբավորումը տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն է. ՌԴ դեսպան Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է Թեժ գիծ եք բացել, որ ինչ անեք Լեգենդար դել Պիերոն Երեւանից տեսանյութ է հրապարակել. Բարի լույս Երեւան Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել Ղրիմի բռնակցումը» «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Կրակում են արդեն նաեւ դպրոցում. «նոր» Հայաստան, նոր բարքեր Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա. օրակարգում է նաեւ ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը Այսօրվանից հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում Ծառերը կարող են «գիտելիքներ փոխանցել» հաջորդ սերունդներին Դավիթ Տոնոյանն ընդունել է Ստանիսլավ Զասին, քննարկել անվտանգային հարցեր Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար «Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը»․ Ավետիք Չալաբյանը հարցեր է ուղղվել վարչապետին Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Նիկոլ Փաշինյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով համատեղ զորավարժությունները կհետաձգեն Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, նա չի ներկայացել Ռաֆայելի նկարը աղմուկ է հրահրել Իտալիայում
Հարցում

Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։

Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։

Սովորաբար արտագնա ասուլիսների ժամանակ կառավարությունը հոգում է լրատվամիջոցների տեղափոխման և եթե գիշերելու հարկ կա՝ գիշերակացի հարցը, սակայն այս անգամ մեր հեղափոխական իշխանությունները որոշել են այդ հոգսը չվերցնել իրենց վրա՝ ով ինչպես ուզում է պետք է Կապան հասնի, որ մասնակցի վարչապետի ասուլիսին։

«Կառավարությունը չի հոգալու տեղափոխման և կեցության ծախսերը, բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ներկա գտնվել, սեփական միջոցներով կարող են գնալ Կապան և մասնակցել ասուլիսին»,-Hraparak.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ տարածքում կառավարությունը երբեք լրատվամիջոցների կեցության ծախսերը չի հոգացել։ Հիմա նաև փոխադրման ծախսերը չեն հոգում։

Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունը որոշել արհեստական բարդություններ առաջացնել լրատվամիջոցների համար, ճիշտ չէ՞ր լինի այդ ասուլիսն անել Երեւանում՝ եթե տեղափոխման հոգսը մնալու էր ԶԼՄ-ների վրա, Խաչատրյանն ասաց․ «Արհեստական բարդության խնդիր չկա, եթե գիտեք, նման մոտեցում է որդեգրվել, որ վարչապետն իր մամուլի ասուլիսները նաև մարզերում է անցկացնելու, և այս անգամ որոշում է կայացվել անցկացնել Կապանում։ Եթե հիշում եք, նախորդը տեղի է ունեցել Լոռու մարզում»։

Հիշեցրինք, որ Լոռու մարզում՝ Վանաձորում անցկացված ասուլիսին մասնակցելու համար կառավարությունը լուծել էր լրատվամիջոցների տեղափոխման, անգամ սնվելու խնդիրը, սակայն Խաչատրյանն ընդամենը կրկնեց, որ այս անգամ նման որոշում է կայացվել։

Նկատենք, որ սա լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «սիրո» և «համերաշխության» դրսևորումն է լրատվամիջոցների նկատմամբ, երբ նա հնարավորինս բարդացնում է լրագրողների աշխատանքը։

Փաշինյանը, լավ իմանալով, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, որ մասնակցեն վարչապետի ասուլիսին, հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար։ Բացի այդ, առնվազն տարօրինակ է վաչապետի այս մոտեցումը՝ պարտադիր արտագնա ասուլիսներ կազմակերպել, այն դեպքում, երբ լրատվամիջոցների մեծ մասը Երևանում են գործում։

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ում համար է վարչապետը Կապանում ասուլիս տալիս՝ քանի լրատվամիջոց կա Կապանում։ Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող է իր ասուլիսը կազմակերպել, ասենք, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում կամ, ասենք, Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայում։ Ստացվում է՝ այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չեն ունենա մեկնել վերոնշյալ երկրներ, կզրկվեն վարչապետի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։ Կարծես թե վարչապետին օր առաջ մի խելքը գլխին մամուլի խոսնակ է հարկավոր, որ այս տարրական նրբությունները նրան հուշի»։

website by Sargssyan