Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից 61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել (տեսանյութ) Թուրքիայում երիտասարդ աղջիկը սխտորի ճզմիչով սպանել է հորն ու մորը Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել
Հարցում

Մարիա Գեւորգյան․ Անպարտելիության զգացողություն չունեմ, պետք է փորձենք միջազգային մրցաշարերում ավելի լավ հանդես գալ

Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունները:

Կանանց առաջնությունում լավագույնը Մարիա Գեւորգյանն էր, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր ՝ մեկ միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին:

Մարիա Գեւորգյանը Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաեւ 2016, 2017 եւ 2019 թվականներին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Մարիա Գեւորգյանի հետ։

Մարիա, չորրորդ անգամ նվաճեցիր Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ամփոփիր առաջնությունը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցի 8 միավորով. առաջին պարտիայում պարտվեցի երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին: Մեկնարկը վատ ստացվեց: Իրականում երկուսս էլ վատ խաղացինք՝ երկկողմանի սխալներով: Մի պահ հնարավորություն ստացա ոչ-ոքի անել, բայց որոշեցի գնալ հաղթանակի եւ արդյունքում սխալ որոշում դուրս եկավ: Դիրքը հավասար էր, բայց ինձ համար ավելի դժվար էր խաղալը եւ այդպես պարտվեցի առաջին պարտիան:

Էլի է եղել, որ բարձրագույն լիգայում առաջին պարտիաներում վատ դիրքեր եմ ունեցել, բայց վերջում կարողացել եմ հաղթել: Բայց այս տարի երեւի հոգեբանական առումով տրամադրված չէի: Մինչ այս Ղազախստանում շատ վատ մրցաշար էի ունեցել, դա իր ազդեցությունն էր թողել, կարելի է ասել՝ իրականությունից կտրված էի:

Երկրորդ պարտիրայում հաղթեցի Վերոնիկա Խաչատրյանին, երրորդում՝ Մարիա Կուրսովայի նկատմամբ առավելության հասա եւ խաղս վերագտա:

Ինչպե՞ս ես կարողանում կարեւոր մրցաշարերի մեկնարկում պարտվելուց հետո վերադառնալ պայքարի մեջ։

Շատ դժվար է ստացվում վերակագնվել: Այդ նույն դժվարությունը եղավ նաեւ Հայաստանի առաջնությունում: Ամեն դեպքում առաջին պարտիայում անիմաստ պարտվեցի: Երբ շանսդ կա ու բաց ես թողնում, հասկանում ես, որ մի բան բաց թողեցիր: Երկրորդ պարտիայում հաղթելուց հետո հոգեբանորեն ավելի հանգստացա, որոշեցի ուղղակի չլարվել եւ խաղալ իմ խաղը: Արդեն երրորդում՝ Կուրսովային հաղթելուց հետո ամրապնդեցի դիրքերս, խաղիս որակը շատ բարձրացավ եւ ավելի վստահ դարձա:

Ամենաբարդ պարտիան ո՞րն էր:

Դժվար է ասել: Սուսաննա Գաբոյանի հետ խաղը հանած, շատ դժվար ստացվեց Սիրանույշ Ղուկասյանի հետ խաղը: Ոչ թե խաղային առումով, այլ զուտ մարդկային տեսանկյունից. Սիրանույշը մրցաշարում վատ էր խաղում, իսկ ես չէի ցանկանում, որ ինքը հեռու տեղեր գրավեր: Այդ պատճառով ավելի բարդ ստացվեց այդ խաղը, բայց մրցաշար է, պետք է խաղանք: Բարդ ստացվեց նաեւ Աննա Խաչատրյանի հետ պարտիան, որովհետեւ ինչ-որ չափով Սուսանա Գաբոյանն ինձ հետապնդում էր միավորներով եւ սեւերով Աննա Խաչատրյանը վատ չէր խաղում ամբողջ մրցաշարում. Շատ դժվար էր: Հավասար վերջնախաղ ստացվեց, բայց հետո կարողացա հաղթած դիրք ստանալ:

Ինչո՞վ առանձնացավ այս տարվա Հայաստանի առաջնությունը:

2019-ին ավելի լավ էի պատրաստվել Հայաստանի առաջնությանը: Այս տարի մի փոքր թույլ էր պատրաստվածությունս: Ինչ վերաբերում է ընդհանուր առաջնությանը, մրցակցությունը մեծացել էր, աղջիկներն ուժեղացել էին նախորդ տարվա համեմատ: Զգում էի տարբերությունը նրանց խաղում։

Ես 2019-ին 8,5 միավոր վաստակեցի՝ ոչ մի պարտություն չգրանցելով: Միայն մեկ տուրում ոչ-ոքի արեցի, իսկ այս տարի պարտություն ունեցա հենց մեկնարկում:

Չորրորդ չեմպիոնությունդ է: Ինչպե՞ս ես քեզ զգում այս կարգավիճակում:

Շատ լավ եմ զգում, անպարտելիության զգացողություն չունեմ: Պետք է փորձենք միջազգային մրցաշարերում մեզ արդարացնել, ավելի լավ հանդես գալ: Բայց ամեն տարի չեմպիոն դառնալուց զգացողությունները լրիվ տարբեր են լինում: Անկասկած ուրախ եմ, որ չորրորդ անգամ կարողացա հաղթող ճանաչվել:

Ի՞նչ ծրագրեր կան 2020-ում:

Դեռ տարին չեմ ծրագրել միջազգային մրցաշարերի մասնակցության առումով: Մասնակցելու ենք Համաշխարհային օլիմպիադային, որը տեղի է ունենալու օգոստոսի 5-17-ը Մոսկվայում: Մինչ այդ հունիսին մասնակցելու եմ Եվրոպայի անհատական առաջնության: Քանի որ Հայաստանի առաջնությունը նոր է ավարտվել եւ դրա արդյունքներից շատ բան էր կախված, այդ պատճառով դեռ չեմ պլանավորել, որ մրցաշարերին եմ մասնակցելու:

website by Sargssyan