Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը Հենրիխ Մխիթարյանին (լուսանկար)
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան իմ ընկեր: Շնորհավորանքներս», - «Թվիթթեր»-ի իր էջում շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու կապակցությամբ ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Ջորկաեֆին ի պատասխան Հենրիխ Մխիթարյանը գրել է. «Շատ շնորհակալ եմ: Կարծես երեկ էինք լուսանկարվում, և հիմա ես հասա իմ նպատակին քեզ նման»: