Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել
Հարցում

Գազի սակագինը 1 խմ համար կբարձրանա 10-15 դրամով (Տեսանյութ)

 «Կարծում եմ՝ գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով: Գործող սակագինը 139 դրամ է մեկ խորանարդի դիմաց՝ մինչև 10 հազար խմ գազի սպառման դեպքում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ 1000 խմ գազի արժեքը 15 դոլար իջեցումից և 2019 թ. հունվարի 1-ից սահմանին արժեքը 15 դոլարով բարձրացնելուց հետո գազ մատակարարողը սակագինը շահույթի և ներդրումների հաշվին 30 դոլարով նվազեցրել է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է հայտ ներկայացնի՝ վերականգնելու այս 30 դոլար ծախսը: Բնակչության համար կարծում եմ, որ սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով»,- ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ 2019թ. վերջին հայտնի դարձավ, որ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին կմնա նույնը, ինչ 2019թ.: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը 2019 թ. հունվարի 1-ից սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: Օրերս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էին, որ սպառողների համար գազի սակագնի վերանայման մասին:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ գազի գնի բարձրացումը կունենա շղթայական ազդեցություն: Առաջին հերթին կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ էլէներգիայի մոտ 30 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երում:

«Բնական գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումները ուղղակիորեն կազդեն ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների գների վրա: Սա կբերի գնաճի: Պատահական չէ, որ կառավարությունը 2020թ. բյուջեով նախատեսում է 4.5 տոկոս գնաճ՝ 2019թ. համեմատ մոտ 2 անգամ ավելի»,- նկատեց նա:

Ըստ նրա՝ բնակչությունը զգալի կորուստներ կունենա ոչ միայն ուղղակի գազի գնի բարձրացումից, այլև դրա հետևանքով թանկացած ապրանքներ և ծառայություններ գնելիս, չնայած կառավարության կողմից թոշակի, աշխատավարձի բարձրացման, եկամտահարկի համահարթեցման որոշումներին:

«Սրանք ի չիք կդառնան: Կստացվի, որ քաղաքացին 2019թ. իր նույն եկամուտով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք կբերեր, քան 2020թ. իր արդեն բարձրացած եկամուտով, քանի որ ապրանքների գները կբարձրանան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի զգալի կլինի»,- ասաց Սուրեն Պարսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը, ասել էր, որ գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. «Մենք միշտ ունեցել ենք այդ պրոցեսը, այստեղ ամենակարևորը հետևել, որ գործընթացը լինի հիմնավորված և թափանցիկ»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս նմանատիպ հայտարարություն էր արել. «Որևէ էքստրեմալ խնդիր չկա»,- ասել էր նա:

Սուրեն Պարսյանը իշխանության ներկայացուցիչների լավատեսական գնահատականները պայմանավորում է վերջիններիս անձնական եկամուտների կտրուկ աճով. «Կարծում եմ՝ իշխանական պատգամավորը, փոխվարչապետն իրենց տեսանկյունից են նայում հարցին: Երբ որ մեր ազգաբնակչության եկամուտներն էլ, ինչպես իրենց եկամուտները, 100 տոկոսով կամ 150 տոկոսով աճեին, նրանք մեծ ողբերգություն չէին ունենա գազի գնի բարձրացման հետևանքով: Պետք է հասկանալ, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում և ՀՀ-ում կան աշխատող աղքատներ, մեր աշխատողների մոտ 25 տոկոսն աղքատ են: Նման սոցիալապես խոցելի խմբերի համար 1 դրամի բարձրացումն էլ շատ զգայուն կլինի»:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության և «Գազպրոմի» միջև 1.5 տարվա բանակցությունների ընթացքում գործադիրը չկարողացավ գտնել այն խնայողությունները, ֆինանսական մուտքերը, որոնք թույլ կտային 2019 թ. հունվարի 1-ից սահմանին բարձրացված 15 դոլարը փոխհատուցել:

«Սա տեղի չունեցավ, քանի որ կառավարությունն ուղղակի սպասում էր սակագնի փոփոխություն, որևէ քայլ չէր իրականացնում: Հայտարարվեց, որ երկարաժամկետ բանակցություններ են իրականացնում գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ, բայց ստացվեց այնպես, որ բանակցությունները սահմանափակվեցին մեկ տարով՝ 2020թ. սահմանին գազի գինը կլինի 165 դոլար, ինչպես 2019 թ.»,- ասաց նա:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» հայտնել էին, որ 2019թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինանսական ողջ բեռը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա է, ՀՀ կառավարությունը սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: Այս ամենն իրականացվել է ներդրումների կրճատման, կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման հաշվին:

«Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» պետք է արդիականացներ համակարգը, այդ գումարը չի ծախսել, վճարել է այդ 15 դոլարը: Կամ ենթադրենք, պետք է վերանորոգեր խողովակը, չի վերանորոգել, դրա հաշվին մարել է այդ պարտքը: Սա խոսում է համակարգի ոչ առողջ վիճակի մասին, սա անվտանգության խնդիր է, որն այս տարվա ընթացքում ավելի է մեծանալու և սպառողն ուղղակի և անուղղակի վճարելու է այդ 30 մլն դոլարի համար, որը կուտակվել է 2019թ. ընթացքում, որը մարվել է ի հաշիվ գազամատակարարման համակարգի կայունության, անվտանգության: Միգուցե՞, այդ 30 մլն դոլարի խնդիրը լուծելու համար հիմա կարող է ավելի մեծ՝ 40-50 մլն դոլար պահանջվի»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan