Այսօր՝ 20 փետրվարի 2020թ., 00:00
Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը 2019-ին բարձրացել է. ՀՀ կրթության տեսչական մարմին «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». ՍԱՏՄ վարչության պետը հարցեր է բարձրացնում Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը ՌԴ-ի ամենահարուստ կինն է դարձել` ըստ Forbes-ի ՍԴ-ն Վահե Գրիգորյանի անձնական «դուքյանը» չէ. Գագիկ Համբարյան Մակրոնն արգելում է թուրք և ալժիրցի իմամների մուտքը Ֆրանսիա «Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է ճարտարապետական ակուստիկայի խնդիրներով ԱՄՆ-ում մահացել է cut, copy եւ paste հրամանների ստեղծող Լարրի Թեսլերը 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի «Արդյոք նման դատավորը կարո՞ղ է լինել արդար ու անաչառ դատավոր». դատավոր Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել Պուտինը պատմել է Մեդվեդեւի հետ հարաբերությունների մասին Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից» «Ներկայացվող թեման խիստ արդիական է». Հրայր Թովմասյան Վրաստանի նախագահի այցը ԿԱՀ չեղարկվել է Facebook-ում արված գրառման պատճառով Փետրվարի 20-ի խորհուրդը. Էդգար Էլբակյան Վարչապետի որոշ արտահայտություններ անընդունելի են. Երեւանի մամուլի ակումբի նախագահ 1988-ի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր. Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելում է Վրաստան «Վախեցան». Պուտինի խոսափողը սկսել է տարօրինակ ձայներ արձակել (տեսանյութ) Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը «Ռուսաստանի հետ բանակցություններում չենք հասել այն կետին, որին ցանկանում ենք». Չավուշօղլու Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Ժողովրդի գրպանից՝ Փաշինյանի իշխանությանը․ Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան Փետրվարի 25․ հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում. զեկույց «Չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ) Գործադիր հավանություն տվեց ԵՄ-ի հետ 3 համաձայնագրերի. Ընդհանուր գումարը 65 մլն եվրո է «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան Կարտոֆիլն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, հաստատում են մասնագետները «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի շրջափակումը շարունակվում է․«Լիդիան Արմենիա» Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը Ո՞ւր ենք հասել, որ այս թեմաներով այսօր Հ1-ի ցանկալի հյուրը թիվ 1 կեղծարար Գագիկ Ջհանգիրյանն է Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը. քաղաքագետ «2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. 2008-ից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել». Նիկոլ Փաշինյան ՀՀ-ն մինչեւ 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը. Փաշինյան Բլումբերգը խոստացել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակարկտային ծառայություն ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի Մոուրինիոյի Տոտենհեմի խայտառակ պարտությունը եւ Վալենսիայի ոչ պակաս խայտառակ անհաջողությունը Չինաստանում կինը պաշտպանիչ դիմակ չունենալու պատճառով ընձուղտի հագուստով է հիվանդանոց գնացել (տեսանյութ) Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ամենայն հայոց տուրիստը Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Փաստորեն գոլդ էր». Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով 32 տարի առաջ մեր կյանքը փոխվեց Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ) Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց (տեսանյութ) Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում Արցախի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արցախում անցկացվող ընտրությունների հսկողության առնչվող հարցերը Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին «Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղին Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին Ֆրանսիան մտադիր է խստացնել արտասահմանից իր մզկիթների ֆինանսավորումը Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ը` շաբաթ օրը Մասիսում 5,5 կգ քաշով փոքրիկ «հսկա» է ծնվել Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ
Հարցում

Այս իշխանությունը հատուցելու է մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար. Միքայել Մինասյան

Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։


Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարեր գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար»,-նշել է նա:

website by Sargssyan