Արմեն Թավադյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 21-ին
Տեղի է ունեցել վերաքննիչ դատարանի նիստ, որում քննվել է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։
Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 21-ին, ժամը 16։00-ին։
Նշենք, որ դատարանի բակում ակցիա էին անում Արմեն Թավադյանի աջակիցները։