Այսօր՝ 17 փետրվարի 2020թ., 00:00
«Մարտի 1-ի» գործի նյութերը թաքցվում են, որ այսօրվա դերակատարները վերախմբագրեն պատմությունը. Արփինե Հովհաննիսյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. Մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը Գյուղապետի կինը 2015-ից «դպրոցի գիշերային պահակ էր». ոստիկանություն Չինական Հուբեյ նահանգում արգելքներ են սահմանել հետիոտնի եւ տրանսպորտի երթեւեկության համար «Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին Թուրքիան ԶՓԿ-ով ու ՀԻԿ-ով 150 բեռնատար է ուղարկել Իդլիբ ՆԱՍԱ-ն ցույց է տվել մթնոլորտի ամենաբարձր ամպերը Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ Վարչապետի կողմից հրամցվող վիրտուալ եթեր-իրականության սպառողներն ենք. անիմաստ միջնորդ-օղակ ենք դարձել. Գեղամ Մանուկյան Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ) 1 մլն դոլար. վաճառքի է հանվել Ալ Կապոնեին պատկանած զրահապատ «Կադիլակ»-ը (լուսանկարներ) Փաստաբանները քննարկում են իրենց նկատմամբ ճնշումները․ ՈւՂԻՂ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Էրդողանը կմեկնի Բաքու «Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է. «Կամք» նախաձեռնություն «New Հովիկ Աբրահամյան` C’est la vie». Ստեփան Դանիելյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին «Իկռայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է». Նարեկ Սամսոնյան «Մեդիա պաշտպանը» հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հ1»-ի եթերի բովանդակությունը Տղամարդն ընկերուհուն նետել է գետը, այնուհետև խեղդվել է՝ փորձելով փրկել նրան (տեսանյութ) ԿԸՀ-ն հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը Իդլիբում ռազմական գործողություն սկսելու դեպքում ՆԱՏՕ-ն չի օգնի Թուրքիային Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարություն Հարությունյան Մեր աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո. Արմինե Օհանյան Սոցցաներն անարդարացիորեն կիրառվում են ընտրությունների ժամանակ մանիպուլյացիաների համար. միջազգային հետազոտություն Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար Զիդան․ Ցավալի է 2 միավոր կորցնել տանը Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան Հոնկոնգում զինված ավազակները 600 թոփ զուգարանի թուղթ են գողացել Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան «Հայկազովի» բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության սպայական կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Կալանավորման որոշումը բողոքարկվել է «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկումը՝ ուղիղ Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հարակից շրջանները. Ղարամյան Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Քրեակատարողական ծառայողները փոխում են հանդերձանքը, ուսադիրները, գլխարկանշանները Ճապոնական ավտոարտադրողները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում Իմոբիլեն առաջ է անցել Օբամեյանգից եւ Ռոնալդուից «ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը». Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը» Ներդրվում է ավտովթարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը. այլեւս անհրաժեշտ չէ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը Ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել․ Արման Աբովյանը հիասթափված է Դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին՝ թիկունքը պառակտում են․ Արշակ Զաքարյան (տեսանյութ) Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան Ադրբեջանի համար հիմա մեր հասարակության մեջ կատարվողը նվեր է Մյունխենյան դերբի Բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է ապրել Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Նիկո´լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե´ն մուրում. Գևորգ Գևորգյան Չինաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը Ջերմաստիճանը կբարձրանա, կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով 6 միլիոն դրամ՝ «Այո»-ի լոգո և ֆեյսբուքյան նկարներ ստեղծելու մրցույթին Որքա՞ն ամուր են մեր արմատները․«Արմատ»-ի 7-րդ սերիան Ինչպես պահպանել զինվորի կյանքը Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն էապես կարևոր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող երկրի հեղինակության համար. Արամ Վարդևանյան Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ և չի կարողացել զսպել հուզմունքը (տեսանյութ) 72-ամյա սերբ տղամարդը հայրենի քաղաքից ոտքով ուղևորվում է Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը պատմել է, որ նա շարունակում է սպառնալիքներ ստանալ իր հասցեին Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի հաքերները փորձել են կոտրել իսրայելցի զինվորների հեռախոսները ֆլիրտի համար նախատեսված հավելվածի միջոցով Գերման Ավագյան. «Չի կարելի ցույց տալ ամեն բան, որովհետև հուզվելը կկորի» Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է. Դավիթ Բաբայան Ռուսաստանում ի հայտ է եկել նոր դոլարային միլիարդատեր Հասան Ռոհանի. «Իրանը երբեք տեղի չի տա ամերիկյան ճնշումներին» Երկրային կյանքին հրաժեշտ տվեց տաղանդավոր լուսանկարիչ Գերման Ավագյանը Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում NBA-ի աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կանվանվի Կոբի Բրայանտի պատվին Բրյուսելը և Բաքուն բանակցում են ադրբեջանական գազի` ԵՄ արտահանման շուրջ Վաշինգտոն. «Ռուսաստանն ի վիճակի չէ ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը» Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ Զանգվածային ձերբակալություններ Բաքվի կենտրոնում Չինաստանում նվազել է կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը
Հարցում

Փակուղի տանող դատավարություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, նրա կալանավորումն իրականում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ որեւէ կապ չունեն, հակառակ իշխանության ներկայացուցիչների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարությունների:

Այն դատավարությունը, որն ընթանում է կամ ավելի ճիշտ դոփում է տեղում, մի ամբողջ երկիր, հասարակություն տանում է փակուղի, թունավորում երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն, որ գործող իշխանությունները որեւէ ցանկություն չունեն գտնել, բացահայտել մարտի 1-ի արյունահեղության հեղինակներին, այն, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը կապ չունի մարտի մեկի հետ վկայում է նաեւ օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտպանյալը կալանավորման ամբողջ ընթացքում անգամ մեկ րոպե չի հարցաքննվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ:

Եթե իրադարձության առանցքային դերակատարներից մեկին՝ Մանվել Գրիգորյանին զլանում են հարցաքննել, ապա ավելի քան ակնրեւ է, որ այս գործը, այս դատավարությունը մարտի մեկի հետ որեւէ կապ չունի:

Իսկ որ Մանվել Գրիգորյանը կարեւոր վկա է մարտի 1-ի իրադարձություններում ապացուցում են նաեւ այդ ժամանակահատվածի վերաբերյալ Վիկիլիքսի հրապարակումները: Մի մեջբերում Վիկիլիքսի հրապարակումներից. «ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ եւ ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանը աջակցում է Տեր-Պետրոսյանին եւ ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետեւելու են քվեարկության գործընթացին»։

Այսպիսով ԱՄՆ դեսպանության աղբյուրը ոչ թե իշխանություններն են, այլ հենց ընդդիմադիր շտաբի ներկայացուցիչը: Ի դեպ, դեսպանությունը եզրակացնում է, որ ընդդիմադիր թեկնածուն մտադիր է փողոցային պայքար ծավալել, եւ որ այդ ժամանակ նրա հիմնական ուժը պետք է դառնար Մանվել Գրիգորյանի գլխավորած կառույցը: Չմոռանանք, որ այն ժամանակ Մանվել Գրիգորյանը ոչ միայն ԵԿՄ-ի նախագահն էր, այլ նաեւ պաշտպանության փոխնախարարը:

Եւս մեկ մեջբերում Վիկիլիքսից պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար. «Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գոծընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը»:

Եւ այսքանից հետո Մանվել Գրիգորյանը չի հարցքննվում: Այս ամենից եզրակացություններ եւ եզրահանգումներ անելը բարդ չէ: Մարտի 1-ի ողբերգությունն ընդամենն առիթ էր Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու համար: Եղել է ռազմական հեղաշրջման իրական վտանգ, եղել է զինված ուժերը քաղաքականության մեջ ներքաշեու իրական փորձ, բայց Մանվել Գրիգորյանը կալանավորման ամբողջ ընթացքում մարտի մեկի գործով չի հարցաքննվել:

Չի հարցաքննվում մարտի մեկի գործով ամենաառանցքային վկաներից մեկը՝ Մանվել Գրիգորյանը: Փաստորեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի համար կենսական նշանակություն ունի այս թեմայով նրա լռությունը: Ի վերջո Մանվել Գրիգորյանին, որը եղել է պաշտպանության փոխնախարար, ԵԿ ղեկավար փորձել են ներքաշել պայքարի մեջ, եւ այս մասին վկայում են նաեւ ամերիկյան աղբյուրները, իսկ իրավապահ մարմինների մտքով, չգիտես ինչու, նրան հարցաքննելու տարբերակն այդպես էլ չի անցնում: Իսկ չէ որ նրանց պետք է հետաքրքրի, թե ովքեր են բանակցել Գրիգորյանի հետ եւ ինչ խնդիրներ են փորձել դնել նրա առաջ:

Այլ հարց է տուշոնկաների շոուով Գրիգորյանին հեղինակազրկելը, մարդկայնորեն ոչնչացնելը, մեկ այլ հարց՝ բուն թեմայով նրան լռեցնելը:

Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված գործն ամբողջությամբ, ինչպես պնդում են իրավաբանները, ջուր է, բայց այդ գործը Հայաստանը տանում է փակուղի, խոչընդոտում երկրի առաջընթացին, խորացնում ատելության մթնոլորտը:

Փոխանակ հետեւություններ անելով թերթեինք մարտի մեկի էջը, շարժվեինք առաջ, իշխանություններն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով մեզ տարան եւ պահեցին 2008թ. մարտի մեկի ողբերգական օրը եւ թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ: Հետեւանքները մեր աչքի առաջ են. Սպանություններ կամ ինքնասպանություններ, ատելություն, սպառնալիքներ, անեծքներ, հայհոյանքներ, բարոյալքում:

Շատ երկրներ են ողբերգական, արյունալի էջեր ունեցել, բայց լուրջ պետությունները, անգամ կիսանորմալ պետությունները քայլ են արել եւ շարժվել առաջ: Բաց եւ շահագրգիռ քննարկումներով փորձել եւ փորձում են թույլ չտալ ողբերգության կրկնությունները: Մենք գնացինք հակառակ ճանապարհով, ինչը ծանր հետեւանքներ է թողնում հասարակության եւ երկրի վրա:

Մարտի մեկի զոհերի հարազատներին մարտի մեկի հետ որեւէ կապ չունեցող դատավարության նիստերին դահլիճում նստեցնելն էլ ցինիզմի բարձրագույն դրսեւորումներից մեկն է:

Փոխանակ բաց եւ անկեղծ, որակյալ եւ խորքային քննարկումներով հասկանայինք ողբերգության պատճառները եւ հետություններ անեինք, իշխանությունները որոշեցին այն մշտական շահարկման թեմա դարձնել եւ օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ:

Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար զրկվել է ազատությունից, ընթացող դատավարությունը գնալով վերածվում է անհեթեթության խորհրդանիշի, բանակն ու նրա հրամկազմը հեղինակազրկվում են: Եւ սա ընդամենը մեկ պատճառով՝ մարտի մեկը դարձել է շահարկման եւ սեփական խնդիրները լուծելու միջոց:

Գեղամ Նազարյան

Top-News.am

website by Sargssyan