Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով մահացել է 31 միգրանտ
Երեքշաբթի Միջերկրական ծովում տեղի ունեցած հերթական նավաբեկության հետևանքով մահացած միգրանտների թիվը հասել է 31-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի առափնյա փրկարար ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր միջապեպի 20 զոհի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նավաբեկությունը տեղի է ունեցել Լիբիայի ափից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա: Ներկա պահին իրականացվում է որոնողական-փրկարարական գործողություն, որին մասնակցում է առափնյա փրկարար ծառայության նավը, մեկ քարշանավ և ոչ պետական կազմակերպության մեկ նավ:
Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժած նավի վրա գտնվել է մոտ 500 միգրանտ, որից մոտ 200-ը հայտնվել են ջրում: