Ռուսաստանցիները սիրում են հանգստանալ Թուրքիայում
Թուրքիայի համար Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաառանցքային երկրներից մեկը, որը նրա համար զբոսաշրջիկներ է մատակարարում: 2019-ին ռուսաստանցիները նոր ռեկորդներ են սահմանել հանգստանալով Թուրքիայում: Միայն հունիսին Թուրքիա հանգստանալու է մեկնել ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի, ինչը ռեկորդային ցուցանի է այդ ամսվա համար: Հուլիսին եւ օգոստոսին կրկին Թուրքիա են մեկնել համապատասխանաբար 1,2 միլիոն ռուսաստանցիներ:
2019թ առաջին 11 ամիսների տվյալներով Թուրքիայում հանգստացել է 6 մլն 900 հազար ռուսաստանցի: Այսպիսով, ռուսաստանցիները 2018-ի ցուցանիշը գերազանցել են մեկ միլիոնով: Թուրքիայում յուրաքանչյուր վեց զբոսաշրջիկից մեկը ռուսաստանցի է: Թուրքիայում մեծ ակտիցությամբ սիրում են հանգստանալ նաեւ գերմանացիները, որոնք մի փոքր են զիջում ռուսաստանցիներին (4,8 միլիոն):
Top-News.am