Ստոլտենբերգը՝ ԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարին ՆԱՏՕ-ի մասնակցության մասին. «Չի՛ քննարկվում»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ՆԱՏՕ-ի մասնակցության հարց նույնիսկ չի քննարկվում, Դաշինքը կենտրոնացած է Իրաքի ուժայիններին ուսուցանելու ուղղղությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարում ՆԱՏՕ-ի մարտական դերի հարց չի քննարկվում»,- ասել է Ստոլտենբերգը:
«Մենք Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ այլ վայրերում կենտրոնացած ենք ուսուցանելու, օժանդություն եւ խորհրդատվություն տրամադրելու հարցերի ուղղությամբ: Դրանով մենք զբաղվելու ենք Աֆղանստանում, իսկ հիմա Հորդանանում մարզում ենք իրաքցիներին, հետո դա կանենք նաեւ Իրաքում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: