Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա․ահազանգ
Tert.am-ը Երևանի բնակչից ահազանգ է ստացել, որ շտապօգնությունը հրաժարվել է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա։
«Շտապօգնությունը մոտենում է, իր գործառույթը կատարում է, սակայն հիվանդանոց չի տանում»,- ասաց քաղաքացին և հավելեց, որ հիմա գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, և իսկապես տեղ չկա և փորձել են այլ հիվանդանոցներում հարցնել, սակայն նույն պատասխանն են ստացել։
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացին ճիշտ է ներկայացրել։ «Բանն այն է, որ մեր բուժկենտրոնը շտապօգնության կենտրոնական կայանին ներկայացրել է, որ սրտային ռեանիմացիա և թերապիայի բաժանմունքում ազատ տեղ չկա։ Այսօր ուրբաթ է և հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ դուրս գրվեն և տեղ ազատվի, սակայն հիմա ազատ մահճակալ չկա»,- ասաց նա և հավելեց, որ այդ դեպքում պետք է հիվանդն այլ հիվանդանոց դիմի։