«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադառռնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար 6 օր առաջ են գումար փոխանցել, ասել էր, որ նման բան չկա։
Նա նշել է, որ «Արմաթը» գումար ստացել է 4 ամիս առաջ: «Երբ տվեցին այդ գումարը, մենք մտածեցինք, որ գումարի մնացած մասը կլինի բյուջեի նախագծով, բայց չեղավ: Կառավարությունը որոշում է ԿԳՄՍ ներկայացմամբ տալ միայն սարքավորումների գումարը, բայց կրթությունը միայն սարքավորումը չէ»,- հավելել է Վարդանյանը:
Նա նաև նշել էր, թե դիմում են Կառավարությանը, որ հետաքննի սաբոտաժը, ապա հավելել է. «Մենք շարունակելու ենք ներդնել «Արմաթ» լաբորատորիաները. կլինի նախարարի՞ հետ, թե՞ առանց նախարարի»:
ԼՐԱՀՈՍ
13:21 • 17/01
Թրամփը շարունակում է պնդել, որ չի ճանաչում կասկածյալ Պառնասին՝ չնայած որ նրանց մասնակցությամբ մոտ 20 համատեղ լուսանկար է հրապարակվել
13:20 • 17/01
Չեմ ուզում, որ ՍԴ-ն գտնվի որևէ մեկի կրունկի տակ. տարբերություն չկա կրունկը Քոչարյանինն է, Սարգսյանինը, թե՝ Նիկոլ Փաշինյանինը, դատական համակարգը չպետք է լինի որևէ իշխանության կցորդը. Նաիրա Զոհրաբյան
13:06 • 17/01
Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ
12:57 • 17/01
Պետական ֆինանսները բաշխվում են անարդյունավետ և անտրամաբանական. Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան բարձրաձայնում է ոլորտում առկա խնդիրները
12:52 • 17/01