Մխիթարյանը գավաթի համար կպայքարի ժամը 22.45-ից
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակիչը կսկսվի Երեւանի ժամանակով 22.45-ին: Խաղը կկայանա Ստոկհոլմի «Ֆրիենս Արենայում»:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղին կմասնակցի հենց խաղի մեկնարկից եւ կխաղա ձախ եզրային հարձակվողի գոտում:
«Այաքսին» հաղթելու դեպքում Մխիթարյանը կդառնա առաջին հայը, ով նման բարձր մրցանակի է արժանանում: Չնայած այս ամենին, գտնվում են մարդիկ, որոնք հայտարարում են, թե ինչ-ինչ պատճառներով երկրպագելու են «Այաքսին»: Իրոք, հայերին հասկանալը բարդ է:
Top-News.am