Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Կարևոր վկան պետք է չեզոքացվի. գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածը

Կարևոր վկան պետք է չեզոքացվի. գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածը
«Ման-վե՜լ», «Ման-վե՜լ», «Ման-վե՜լ». շատերն են հիշում այս վանկարկումները 2008 թ. փետրվարի այն թեժ օրերին, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վիճարկելով փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, բազմահազարանոց հանրահավաքներ էր իրականացնում Երևանի Ազատության հրապարակում։ Ի՞նչ էր դա նշանակում, ո՞ր Մանվելի մասին էր խոսքը, ի՞նչ, որչա՞փ կամ որտեղի՞ց գիտեին հանրահավաքի մասնակիցներն այդ մասին՝ կարծես այդքան էլ էական չէր, էականն այն էր, որ «Մանվելը» միանում էր հանրահավաքին, ընդդիմությանը, Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ Միանում էր, բայց չմիացավ։ Այն ժամանակ՝ այսքանը միայն։

2018 թ. իշխանափոխությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առաջ, և նրան մեղադրեցին 2008 թ. նույն շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հակասահմանադրական գործունեության մեջ։ Չխորանալով քրեական գործի մանրամասների մեջ և ընդհանրացված կերպով ներկայացնելով մեղադրանքը՝ Քոչարյանը կասկածվում է 2008 թ. փետրվարի 23-ին, այսինքն՝ մինչև մարտի 1-ին արտակարգ դրության հայտարարելը, հատուկ գաղտնի հրամանով («0038») ռազմական խմբավորումներ ստեղծելու և պետության զինված ուժերը ներքին հարցերի կարգավորման մեջ ներքաշելու համար։ Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 22-ին Քոչարյանը վերադարձել էր Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և, հասկանալով իրերի դրությունը, փետրվարի 23-ին, զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, խորհրդակցություն էր կազմակերպել նախագահական նստավայրում։ Այդ հանդիպումն այսօր դարձել է դատաիրավական մարմիններում քննարկվող խնդիր։

Թե ի՞նչ է կատարվել փետրվարի 23-ին և դրանից հետո՝ մինչև մարտի 1-ի վճռորոշ օրը, հասարակական լայն քննարկումների բովում որոշակիորեն հանրայնացվել է։ Եվ չնայած ակնհայտ կողմնակալ քարոզչական թեզերին, այդուհանդերձ, հասարակական լայն շրջանակները ամենօրյա դատավարական գործընթացների, լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների, կողմերի ելույթների և այլնի միջոցով որոշակիորեն իրազեկված են։

Ի՞նչ իրադրություն էր հանրապետությունում ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին հաջորդող օրվանից մինչև Քոչարյանի վերադարձը և փետրվարի 23-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած նշյալ խորհրդակցության օրը։ Այս թեման առաջին հայացքից, կարծես, ևս քննարկվել է, սակայն ներկայումս և՛ իշխանական քարոզչամեքենան, և՛ դատաիրավական շրջանակները՝ իրենց բոլոր միջոցներով և մեթոդներով, ամեն կերպ շրջանցում են մի հույժ կարևոր պարագա՝ Մանվել Գրիգորյանի և նրան հարող զինվորական շրջանակների պահվածքն ու գործողություններն այդ վճռորոշ եռօրյա շրջանում։

«Ման-վե՜լ»-ի «մուտքը» իրադարձությունների շրջանակ

Հանրահավաքի մասնակիցների շրջանակներում «Մանվել» արտահայտությունը, որպես սկիզբ առած պայքարին մոտալուտ հաղթանակ բերող խորհրդանիշ, որպես իշխանության փլուզման, որպես իշխանության մեջ 5-րդ շարասյան ձևավորման ցնծալի լուր, սկսեց շրջանառվել ընտրությանը հաջորդող օրը՝ փետրվարի 20-ին։ Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը յուրօրինակ անակնկալ ունի և շատ շուտով կհայտարարի կարևոր մի բան։ Եվ դա չուշացավ. հենց հաջորդ օրը նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, որոնք համաձայնել են միանալ ցուցարարներին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ և՛ պաշտպանության նախարարի տեղակալն էր՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, և՛ «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահը։ Այդ պահից սկսյալ՝ ցուցարարները «Լե-վո՜ն»-ի փոխարեն կամ միաժամանակ սկսեցին վանկարկել նաև «Ման-վե՜լ»։

Պաշտպանության նախարարի մյուս տեղակալը, որի հետ հանդիպման մասին հայտարարեց Տեր-Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն էր, որին մարտյան իրադարձություններից կարճ ժամանակ անց՝ 2008 թ. ապրիլի 23-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ազատեց աշխատանքից:

Զինվորականները՝ մեծ քաղաքականության մե՞ջ

Ի՞նչ էր նշանակում այս ամենը: Նախ և առաջ փաստենք՝ ԵԿՄ-ում և դրա շուրջը համախմբված էին ոչ միայն բանակում ծառայող բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, այլ նաև հարյուրավոր պահեստազորայիններ ու ռազմական շրջանակների այլևայլ ներկայացուցիչներ։ Այսինքն՝ ԵԿՄ-ն՝ եթե ոչ ամբողջովին, ապա գոնե դրան մոտ աստիճանի ռազմականացված մի կառույց էր, և դրանով, Մանվել Գրիգորյանի հետ, ցուցարարների կողմն էին անցնում և՛ բանակի գործող ու պաշտոնաթող սպաներ, և՛ ռազմականացված կառույցի՝ ԵԿՄ-ի ղեկավար կազմն ու դրան հարող շրջանակները։

Զինված հեղաշրջման փորձի ձախողումը

Իրազեկ անձանց հավաստի տեղեկություններով՝ այդ օրերին ԵԿՄ-ի շենքում եղել են շուրջ 500 զինված անձինք, որոնց, ըստ նույն տեղեկությունների, տրամադրվել է ֆրանսիական արտադրության զինվորական համազգեստ, և այդ 500-յակը, կազմ ու պատրաստ, սպասել է հրահանգի, որպեսզի գրոհի կառավարական շենքերն ու նախագահի նստավայրը։ Երևի թե շատերը մոռացել են, բայց այդ օրերի ականատեսները լավ են հիշում՝ այդ օրերին կառավարական շենքերում բացակայում էին ոստիկանները. նրանք, հավանաբար, փախել էին, իսկ նրանց փոխարեն պետական բարձրագույն այդ հիմնարկների միջանցքներում երևում էին հայտնի օլիգարխներն ու նրանց շրջապատը։

Զինված հեղաշրջման փորձն ունեցել է կարճատև, այդուհանդերձ, բավականին ակտիվ նախապատրաստական փուլ. Լևոն Տեր-Պետրոսյան – Մանվել Գրիգորյան ակտիվ բանակցությունները կարճ ժամանակում տվել են ցանկալի արդյունք, և զինվորական շրջանակներում առանցքային դերակատարություն ու հեղինակություն ունեցող գեներալը, ըստ այդ օրերին շրջանառվող տեղեկությունների, համաձայնել էր արշավել կառավարական մասնաշենքերի վրա, համաձայնել էր խորտակել իշխանական նստավայրերի դռները՝ թույլ տալով գազազած ամբոխի մուտքն այդ շենքեր, և իշխանափոխությունը կամ, տվյալ պարագայում, իշխանության՝ զենքի ուժով բռնազավթումը կդառնար կայացած իրողություն։

Ամենևին չի բացառվում, որ տերպետրոսյանական-փաշինյանական զանգվածային ելույթները և տասնյակհազարավոր մարդկանց հրավիրելը Ազատության հրապարակ ոչ թե ընտրությունների վիճարկման արդյունք էր, այլ Լևոն Տեր-Պետրոսյան-Մանվել Գրիգորյան (և վերջինիս հարող զինվորական լայն շրջանակեր) ակտիվ բանակցության, այն է՝ զինված հեղաշրջման նախապատրաստման հետևանք։ Այսինքն՝ տեղի էր ունեցել մի գաղտնի կամ կիսագաղտնի բանակցային գործընթաց, որի ամփոփիչ կամ ավարտական փուլը հանդիսանալու էր, փետրվարի 19-ից սկսյալ, հետընտրական հանրահավաքների և զանգվածային գործողությունների (այդ թվում՝ զինված) շրջանը։

Մանվել Գրիգորյանը մոտեցավ աղբյուրին, բայց ջուր չխմեց

Ինչո՞վ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյան-Մանվել Գրիգորյան բանակցություններով նախատեսված գործողությունների շարքը։ Փետրվարի 22-ի ուշ երեկոյան, կրճատելով իր այցի ժամկետները, Մոսկվայից Երևան է վերադառնում նախագահ Քոչարյանը։ Հաջորդ օրն առավոտյան նախագահական իր նստավայրում նա կարճատև, բայց վճռորոշ, այսօրվա դատավարական գործընթացների բովանդակությունից ելնելով՝ իր համար ճակատագրական հանդիպում է ունենում բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ հրապարակային և ոչ հրապարակային տեղեկությունների, Քոչարյանը խոսել է կարճ և պահանջել ԵԿՄ-ին հարող զինվորականներից՝ կա՛մ լքել այդ կառույցը և զբաղվել զինվորականի՝ իրենց աշխատանքով, կա՛մ հեռանալ բանակից։ Ըստ չհրապարակված տեղեկությունների՝ նախագահը ծայրահեղ սուր կերպով է արտահայտվել Մանվել Գրիգորյանի հասցեին և տվյալ հանդիպմանը ներկա չգտնվող գեներալից (Մանվել Գրիգորյանը պատճառաբանել է, թե գտնվում է արձակուրդում) պահանջել մինչև երեկո ազատել ԵԿՄ-ի շենքը զինված մարդկանցից, իսկ նրանց շրջանում հավաքույթներն ու քաղաքական քննարկումներն անհապաղ դադարեցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Քոչարյանը սպառնացել է հակառակ պարագայում ռազմական ուղղաթիռներով մոխրակույտի վերածել շենքը՝ մարդկանցով հանդերձ։

Քոչարյա՞ն, թե՞ Տեր-Պետրոսյան. Մանվել Գրիգորյանը՝ ճակատագրական ընտրության առաջ

ԵԿՄ-ում հավաքված կամ, այս պարագայում ճիշտ կլինի ասել, հավաքագրված զինվորականները փետրվարի 23-ին ենթարկվում են Ռոբերտ Քոչարյանի հրամանին և արագորեն լքում են ԵԿՄ-ի շենքը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին, հատուկ հայտարարության մեջ նշելով, որ, ԵԿՄ-ի որոշ անդամներ, խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել երկրապահին ոչ վայել գործունեությամբ, Երկրապահի մի շարք անդամներ դուրս են գալիս ԵԿՄ կազմից։ Նշյալ հայտարարությունը ստորագրել էին` գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, գնդապետ Կորյուն Եղիազարյանը, գնդապետ Մուրադ Աբրահամյանը, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, գնդապետ Արթուր Գրիգորյանը, գնդապետ Պողոս Պողոսյանը, գնդապետ Սամվել Հովսեփյանը, գնդապետ Սայեն Հայրապետյանը, գնդապետ Ներսես Եղոյանը:

Նույն օրը Ազատության հրապարակում ելույթ է ունենում ԵԿՄ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը և հայտարարում, որ երկրապահների գրեթե 98 տոկոսը ցուցարարների հետ է, նաև՝ հավելում, որ միության որոշ անդամներ դուրս են եկել միությունից, բայց ոգով երկրապահների հետ են:

Ինչպես տեսանք, Մանվել Գրիգորյանը չէր ստորագրել հայտարարությունը և մնացել էր ԵԿՄ կազմում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա այդ օրերին ներկայանում էր ՊՆ՝ աշխատանքի։ Նրա՝ ԵԿՄ-ում մնալը կարելի է բացատրել Քոչարյանի կողմից նրա վրա այդ օրերին սահմանված հատուկ հսկողությամբ, և այդ քայլով նախագահը ցանկացել է արդեն վերահսկվող գեներալի միջոցով վերահսկել նաև ԵԿՄ-ի՝ դեռևս ծայրահեղ և Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ գտնվող թևին ու դրան հարող համակիր շրջանակներին: Դա ապացուցվեց հետագայում, երբ այդ ամենի արդյունքում Մանվել Գրիգորյանը չձերբակալվեց, ավելին՝ հետագայում ևս շարունակեց գլխավորել ԵԿՄ-ն:

Չնայած առանձին ԵԿՄ-ականների՝ ցուցարարներին կամ, ինչպես իրենք էին հայտարարում, ժողովրդին միանալու փաստերին, այդուհանդերձ, գլխավոր վտանգը, այն է՝ զինված 500-յակին վերապահված գործողությունը, փաստորեն, չեզոքացված էր։ Իսկ ո՞վ չեզոքացրեց այն. Քոչարյա՞նը, որը կտրուկ պահանջ էր դրել ԵԿՄ-ի և Մանվել Գրիգորյանին հարող զինվորականության առջև, ԵԿՄ-ի մեջ գտնվող զինվորականությո՞ւնը, որը դատապարտեց Մանվել Գրիգորյանի կողմնակիցների անխոհեմ քայլերը և մի քանի օր անց դուրս եկավ կազմակերպությունից, թե՞ հենց ինքը՝ Մանվել Գրիգորյանը, որը ճանապարհի կեսից հետ կանգնեց կամ, պատկերավոր ասած, մոտեցավ աղբյուրին, բայց ջուր չխմեց…

Հատկանշական է, որ այդ օրերին Մանվել Գրիգորյանին են զանգահարել կամ անձամբ հանդիպել նաև ՀՀ որոշ քաղաքական-կուսակցական շրջանակների կարկառուն ներկայացուցիչներ, որոնք ևս հորդորել են գեներալին՝ հետ կանգնել այդ մտքից, և, կարծում ենք՝ վերոնշյալ բոլոր հանգամանքները միաժամանակ դեր խաղացին, որ տեղի չունենար պետության դեմ զինված գործողությունների իրականացումը:

Զինված ջոկատներ էին ձևավորել հայտնի ԵԿՄ-ականներ

Եզրակացնենք՝ ոչ թե Մանվել Գրիգորյանն էր իրեն հարող բարձրագույն զինվորականության և ԵԿՄ-ական շրջանակների հետ մեկտեղ միանում Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, պետության դեմ էր հանել բանակի գործող փոխնախարարներին, սպաներին, ռազմականացված կառույց հանդիսացող ԵԿՄ-ին: Ըստ այդ օրերին շրջանառվող տեղեկությունների՝ զինված ջոկատներ են ունեցել հայտնի ԵԿՄ-ականներ՝ տվյալ շրջանում ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը («Լեդի» մականունով), Մյասնիկ Մալխասյանը, Թալինի «Սասունցիներ» ջոկատի հրամանատար, հայտնի ԵԿՄ-ական, ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հիմնադիր և երկարամյա ղեկավար Աֆոն (Ալֆրեդ Ներսիսյան, մահացել է 2015 թ.):

Վարկածներ կան, որ նաև այդ ջոկատները կամ այն, ինչ մնացել էր դրանցից Քոչարյանի կողմից ԵԿՄ-ի հետ տարված «հատուկ աշխատանքներից» հետո, ակտիվ մասնակցություն են ունեցել մարտի 1-ի զինված բախումներին և դարձել զոհերի պատճառ (հանուն արդարության՝ փաստենք, որ, օրինակ, Աֆոն (Ա. Ներսիսյան) հետ է կանգնել իր որոշումից և չի մասնակցել հետագա գործողություններին): Վերոնշյալն ավելի հիմնավոր է դառնում, եթե ուսումնասիրում ենք մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները և տեղորոշման վայրերը: Բայց, ինչպես նշեցինք սկզբում, այդ հետագան ածանցվում է այստեղ քննարկվող խնդրին:

Նրանցից շատերը մարտի 1-ի բախումներից հետո պետական իշխանության յուրացման, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և այլ մեղադրանքներով ձերբակալվեցին, նրանց պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին 15.09.2009 թվականին, իսկ ազատ արձակվեցին հետագայում: Մեղադրանքներում, այդուհանդերձ, բացակայում են զինված ջոկատների առկայության փաստերը, ըստ երևույթին՝ այն պատճառով, որ իրավապահ մարմինները չհիմնավորեցին այդ ամենը: Ի դեպ, տվյալ հանգամանքը կարելի է բացատրել նաև Սերժ Սարգսյանի հակվածությամբ՝ հետագայում որքան կարելի է մեղմ ձևով հանգուցալուծել այս թնջուկը: Որպես ասվածի ապացույց՝ հիշենք նաև, որ աղմկոտ դատավարություններից և ծանրակշիռ մեղադրանքներից հետո, ի վերջո, դատապարտվածներից որևէ մեկը երկար տարիներ չանցկացրեց բանտում:

Այսօրվա իշխանությունը զինված հեղաշրջման կազմակերպման մեջ «գործող անձ» էր

Անցենք ամենագլխավորին. թե ով էր այդ օրերին ներկայիս ՀՀ վարչապետը, հայտնի է բոլորիս. նա Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքն էր, բեմահարթակում մշտապես նրա կողքին էր, հաճախակի ելույթներ էր ունենում և այլն: Այս ամենը, պատկերավոր ասած, այսբերգի երևացող մասն է: Միանշանակ կյանքի իրավունք ունի այն կարծիքը, որ այդ օրերի իրադարձություններում առանցքային դերակատարում ունեցած Փաշինյանը չի հանդիսացել սոսկ իրադարձությունների մասնակից, բնականաբար, Տեր-Պետրոսյանի կողմից նրան են վերապահվել նաև այդ նույն զարգացումների մեջ կազմակերպչական գործառույթներ: Ավելին, դատելով վերջին շրջանում հրապարակված հեռախոսազրույցներից, այդ գործառույթներին մասնակցել են նաև ոչ անհայտ Ալեքսանդր Արզումանյանը և այլք: Դա ենթադրում է ակտիվ մասնակցություն հանրահավաքների նախագծման, ընդդիմադիր զանգվածների կառավարման, իրավիճակի գնահատման և այլ աշխատանքների: Բայց այդքանով, բնականաբար, չէին կարող սահմանափակվել Փաշինյանի, Արզումանյանի և այլոց գործառույթները: Ամենևին չի բացառվում, որ նրանք մասնակցել են նաև բանակցային գործողություններին, այն բանակցություններին, որոնք վարում էր Տեր-Պետրոսյանը զինվորականների, ԵԿՄ-ի և, ի դեմս փոխնախարարների, ՊՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ: Չի բացառվում նաև, որ զինվորականների՝ փաստացի և իրավական առումով պարագլուխ Մանվել Գրիգորյանի հետ բանակցությունները վարել է հենց նրանցից որևէ մեկը:

Բնականաբար, իրավաբանական տարրական գիտելիքները բավարար են՝ հաստատելու համար, որ որևէ խմբի կողմից իրականացվող գործողությունների համար նույնչափ պատասխանատու են ոչ միայն բուն իրականացնողները, այլ նաև խմբավորման մեջ այլ գործառույթներ ունեցող անձինք: Հետևաբար, Տեր-Պետրոսյանի՝ նշյալ շրջանի գործողությունների համար պատասխանատվություն կրող անձանց շրջանակը այս իմաստով կարող է բավականին ընդլայնվել:

Ինչո՞ւ է մեկուսացվել Մանվել Գրիգորյանը և դանդաղորեն սպանվում է մեկուսարանում

Գեներալին վերագրվող մեղադրանքների տեսակը, առողջական նման ծանրագույն վիճակի պայմաններում նման կերպ մեկուսացումը և պայմանական ազատ չարձակելը խիստ կասկածելի են: Հիշեցնենք՝ նոր իշխանությունները պայմանական ազատ են արձակել մի շարք անձանց, որոնց առաջադրվել են ոչ միայն նմանատիպ, այլև ավելի ծանր մեղադրանքներ:

Գեներալը սպանվում է երկու հիմնական պատճառներով՝

Նա մահանում է՝ իր հետ անհետացնելով կամ «փրկելով» նաև այն մարդու կամ մարդկանց անունները, որոնք բանակցել են իր հետ՝ պետության դեմ զինված հեղաշրջում իրականացնելու համար: Բնականաբար, այդ անունները հայտնի են բոլորին, հատկապես՝ ուժային մարմիններին, բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այդ անունները չպետք է հնչեն անձամբ իր՝ Մանվել Գրիգորյանի շուրթերից։ Հենց այս պատճառով էլ կարևոր վկան պետք է մահանա։ Սա է հարցերի հարցը:
Տեր-Պետրոսյանը ասպարեզ եկավ 2008 թվականին՝ մաքրելու իր վրայից «Արցախի և ՀՀ-ի հանդեպ դավադիր քայլեր իրականացրածի» խարանը: Նա եկավ ամեն գնով, այդ թվում՝ արյան, պատմության միջից մաքրելու սև հետքերը և սերունդներին փոխանցելու իր կենսագրականը՝ ժողովրդի արյամբ լվացված, հղկված ու սպիտակեցված տեսքով:
Նշյալ բաղձալի ճանապարհին Տեր-Պետրոսյանին մեծապես խանգարեց նույն ինքը՝ Մանվել Գրիգորյանը:

Նշեցինք արդեն, որ Մանվել Գրիգորյանը հետ կանգնեց իր մտադրություններից կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարեց Տեր-Պետրոսյանի հետ ունեցած փոխպայմանավորվածությունը: Այդպիսով՝ գեներալը «թռավ Տեր-Պետրոսյանի գլխից», ինչի համար «շեֆը» կամ «շեֆերը» երբեք չեն ներելու նրան:

Եվ գեներալին բանտում սպանում է նրանց վրեժխնդրությունը:

yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan