Թուրքիայի իշխանությունները վերականգնել են Վիքիպեդիայի հասանելիությունը
Թուրքիայի իշխանությունները վերականգնել են Վիքիպեդիայի հասանելիությունն այն բանից հետո, երբ «Պաշտոնական թերթում» հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը:
T-24 կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայում օգտատերերը հասանելիություն են ստացել տեղական ժամանակով ժամը 10:40-ին:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կայքի հասանելիության արգելքը խախտում է խոսքի ազատությունը:
2017 թվականին ապրիլին Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունն արգելել էր Վիքիպեդիայի հասանելիությունը ձայնագրությունների պատճառով, որոնցում Թուրքիային մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ: