2019 թվականին Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ շուրջ 47 տոկոս. ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Այս քայլը՝ Արցախում կազմակերպված եւ անցկացված համազգային եւ միջազգային քաղաքական, մարզական եւ մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, որոնցից են, մասնավորապես, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական խաղերը, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47 տոկոս»,-ասաց նա: