Շուրջ 17 տարվա ազատազրկում. թուրքական բանակում հայ զինվորի սպանության գործով նոր դատավճիռ է կայացվել
Թուրքական դատարանը նոր վճիռ է հրապարակել Թուրքիայի Զինված ուժերի հայազգի զինծառայող Սևակ Բալըքչիի սպանության մասին գործով:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Բալըքչիի մարդասպան Քըվանչ Աղաօղլուն դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության մեղադրանքով:
2013-ին թուրքական դատարանը որոշում էր կայացրել, որ սպանությունը կանխամտածված չի եղել, այլ զենքի հետ ոչ ճիշտ վարվելու հետևանք է եղել: Այն ժամանակ թուրք զինծառայողը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար, սակայն Ռազմական վռճաբեկ դատարանը չեղարկել էր այդ որոշումը:
Թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչիի գործը վերանայվել է 2018 թվականին: Վերջինիս սպանությունը տեղի էր ունեցել 2011-ի ապրիլի 24-ին: