Երևանում երկու կանայք առաքիչից պահանջել են 1 միլիոն դրամ`նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություն չհրապարակելու դիմաց
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Հունվարի 11-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Գ.-ից 2019 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դրամ շորթելու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով` նրանք Կարեն Գ.-ից գումարը շորթել են՝ ասելով. «Անձնական կյանքիդ վերաբերող տեղեկություններ չհրապարակելու դիմաց պետք է տաս այդքան գումար»: Բերման ենթարկվելուց հետո Թ. Շահբազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթման առարկա հանդիսացող գումարի մի մասը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են: Կարեն Գ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ: