Հնդիկ զբոսաշրջիկներն անարգել են Բաքվի շահիդների ծառուղին (տեսանյութ)
Հնդկաստանից Բաքու ժամանած մի խումբ երիտասարդներ տեսահոլովակ են նկարահանել Բաքվի շահիդների ծառուղում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք պարում երաժշտության տակ շահիդների ծառուղում:
Հոլովակն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը:
Պատգամավոր Այդին Միրզազադեն հայտնել է, որ այլզգիների նման պահվածքը ադրբեջանցիների սրբավայրում անթույլատրելի է:
Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է գտնել այդ երիտասարդներին, անհապաղ վտարել և այլևս թույլ չտալ նրանց մուտք գործել Ադրբեջան: