Twitter-ը արգելափակել է Խամենեիի օգտահաշիվը
Twitter-ը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անգլալեզու պաշտոնական էջը՝ գրում է gazeta.ru-ն:
Իրանի առաջնորդի էջում ասվում է, որ էջի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Խամենեիի պարսկերեն, ֆրանսերեն և արաբերեն էջերը դեռ ակտիվ են: