Վանում 15 օրով երկարաձգվել է հանրահավաքների, ցույցերի և երթերի արգելքը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Վանում 15 օրով երկարաձգվել է բոլոր տեսակի հանրահավաքների, ցույցերի, երթերի, մամուլի ասուլիսների կազմակերպման արգելքը: Այս մասին տեղեկացնում է memurlar.net կայքը:
Վանի նահանգապետարանը կրկին հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ արգելքը գործելու է հունվարի 9-23-ը:
Որպես արգելքի պատճառաբանություն` նշվում է անվտանգությունը, մասնավորապես «հնարավոր ահաբեկչական հարձակումները կանխելը, բնակիչների կյանքի ու ունեցվածքի անվտանգության ապահովումն ու բռնությունների դեմ պայքարը»:
«Համաձայն Սահմանադրությանը և օրենքներին` մեր նահանգի վարչական սահմանների տարածքում 2020 թվականի հունվարի 9-ից 23-ն արգելվում են բոլոր տեսակի հանրահավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլներն ու նմանատիպ միջոցառումները»,- ասված է նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ինշպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վանի նահանգապետարանը 2019 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի հունվարի 8-ը ներառյալ 15 օրով արգելել էր բոլոր տեսակի հանրահավաքները, բողոքի ակցիաներն ու մամուլի ասուլիսները՝ վերը նշված նույն պատճառաբանություններով: