Այսօր՝ 28 փետրվարի 2020թ., 00:00
Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել «Ես իմ որևէ ասածի համար չեմ զղջում. Ում էլ որ դուր չի գալիս, թող ինքը ման գա դեղամիջոց, թե ոնց բուժի իր վիճակը». Գևորգ Պետրոսյան Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Կառավարությունը Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքներն ազատել է հարկերից Պողոսների վարչապետը հարկային տեռորով եկամուտների վերաբաշխում է կատարել Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ Մարգարիտա Սիմոնյանի որդին կատարում է «Դուխով» երգը (տեսանյութ) ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում. Սթափվեք ՀՔԾ-ն պարզապես եւս մեկ անգամ խայտառակվեց. Արսեն Բաբայան Իջեւանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21 000 ԱՄՆ դոլար պարգեւավճար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. Գնում եմ 100 փաստի ետեւից Աստղագետները բնակության համար պիտանի մոլորակ են հայտնաբերել Ոճային. Սիրուշոյի նոր լուսանկարը Անգլիական ակումբում արգելել են ձեռքսեղմումները Ժնևի միջազգային ավտոսրահը չի կայանա կորոնավիրուսի պատճառով Մոդելները կորոնավիրուսի դեմ դիմակներով են հարթակ դուրս եկել Փարիզի Նորաձեւության շաբաթին Ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման վտանգը ցածր է մնում է. Մայք Փենս Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ մարզել եմ Դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր Փաշինյանի անչափահաս դուստրը դատի է տվել AntiFake.am-ի հիմնադրին Մեր գյուղատնտեսությունը 17-րդ դարից այսօր շատ քիչ է տարբերվում. Բագրատ Ասատրյան (տեսանյութ) Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 7. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5,5 դրամով Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը Այս 2 տարում կոռուպցիան կրթական ոլորտում ավելի է խորացել, քանի որ չկա այն վերացնելու պահանջ. Բագրատ Ասատրյան (տեսանյութ) Օրվա խորհուրդը Կառավարության աշխատակազմի մեքենան Երևանի կենտրոնում ակնհայտ խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ) Ճայերը նախընտրում են գողանալ այն ուտելիքը, որին մարդն արդեն ձեռք է տվել ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է․ Արծվիկ Մինասյան Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը ՊԵԿ-ը 2019-ին տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ԱԱՀ-ի գումար «Ժառանգություն»-ը պնդում է՝ աշխատավարձերի բարձրացումը «եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու» Հանրային հեռուստաընկերությունը թաքնված քաղաքական տեխնոլոգիա է կիրառում և քարոզ է իրականացնում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Ինչ են թաքցրել Դատախազությունը և Քաղաքապետարանը Երևանին արված նվիրատվությունների գործով. Անի Սամսոնյան ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել Դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կօգնի Հայաստանին. Զասը` Ադրբեջանի հետ սահմանի միջադեպերի մասին ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել եւ ուղարկել Դատախազություն «Այո»-ի մրցույթի հաղթողի համար նախատեսված գումարի հավաստագրերը հանձնվել են «Երեկոյան Երևանի» նախկին աշխատակիցներին Թուրքիան մտածում է Բոսֆորն ու Դարդանելը փակելու եւ Ս-400-ի տեղակայումը հետաձգելու մասին Այս պահին տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է պաշտոնից Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Որքա՞ն գումար է նվիրաբերվել ՔՊ-ի բանկային հաշվեհամարին և ում կողմից. «Ականտես» դիտորդական առաքելության հայտարարությունը Բուժքույրերը, վաճառողները եւ լոգիստներն ամենից հաճախն են ընկերանում կոլեգաների հետ Թուրքիայի պահանջով Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ է անցկացվում Թուրք ազգայնականների առաջնորդը ցամաքային եւ օդային օպերացիաների կոչ է արել Իդլիբում Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի եւ նրա կնոջ անվտանգությունը «Կադրային ջարդ չեմ արել, որովհետեւ ԱԱԾ–ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի նման բան անել». Էդուարդ Մարտիրոսյան Թուրքիայից հազարավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության սահմաններ (լուսանկարներ) Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի «Իդլիբի համար Ռուսաստանից մեր վրեժը սարսափելի կլինի». Էրդողանի խորհրդականը սպառնացել է Երեւանի 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունն աննախադեպ վատ ցուցանիշներ է գրանցել. ընդդիմադիր Կորոնավիրուսի ապագան. ինչ են կարծում փորձագետները Թուրքիան հեշտորեն շրջվեց Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի օգնության կողմը Թուրքիան այլեւս չի խանգարի սիրիացի փախստականներին հասնել Եվրոպա ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 20 հազար եվրո վճարել լրագրող Խադիջա Իսմայիլովային Ու՞մ է անհրաժեշտ բժշկական դիմակներ կրել. ԱՀԿ փորձագետների կարծիքը Գլոբալ տնտեսական աճը վատագույնը կլինի Մեծ ռեցեսիայի ժամանակներից ի վեր Միլիարդ սմարթֆոններ կոտրվելու սպառնալիքի տակ են հայտնվել ՀՔԾ-ն երրորդ անգամ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրգործը ուղարկել է Դատախազություն Բակո Սահակյանը Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ այդելել է Ստեփանակերտի հուշահամալիր Huawei-ը իր առաջին եվրոպական գործարանը կկառուցի Ֆրանսիայում ԱՄՆ-ն սիրիական Իդլիբի հարցում իր աջակցությունն է հայտնել Թուրքիային. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ռուսաստանը եւ Թուրքիան բախվել են Ասորիքում ԱՄՆ-ը պատժամիջոցներից ազատել է Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությանը Ինչո՞վ է զբաղված ՀՀ հպարտ վարչապետը կամ ինչպես է Հայաստանը պաշտպանում կորոնավիրուսից Facebook-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգում է ամենամյա համաժողովը Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2858-ի, վիրուսը թափանցել է աշխարհի 54 երկիր
Հարցում

Սխալի համակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։

Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը և մեկ վայրկյան անգամ չկասկածելով իրենց ղեկավարի հայտարարության իսկությանը, իսկ ավելի ցածր ռանգի համակիրները, լրիվ Օրուելի 1984-ի մոտիվներով, շտապեցին «ընկալել», որ մենք արդեն հաղթել ենք Եվրազիային ու հիմա կռվում ենք ուրիշ հետ։

Առաջին հայացքից տրիվիալ պատմությունն իրականում խոսում է խորքային համակարգային պրոբլեմի մասին։ Մեկի սխալը բացահայտում է շատերի սխալը։

1. Չկար որևէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել։ Հետևաբար՝ տրամաբական է մտածել, որ կա նման աշխատանքային հակվածություն, և ցանկացած պահի այն կարող է այլ՝ անհամեմատ ավելի վտանգավոր թեմաների վերաբերել։ Եվ չկա զսպող համակարգը։

2. Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։

3. Պետական ինստիտուտները նախընտրում են անձնական մոտիվացիայով լռել, մնալ ստվերում. ԿԲ-ն լռեց, էկոնոմիկայի նախարարությունը լռեց։ Այնինչ՝ որպես պետական ինստիտուտներ պարտավոր էին տալ պարզաբանումներ։

4. Խորհրդարանական ընդդիմությունը բացակա էր։ Սա ևս տխուր փաստ է, խոսում է ոչ բավարար «մարզավիճակի» մասին։ Շեշտում եմ. սա ոչ թե անհատական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է, այլ՝ ինստիտուցիոնալ։ Ցանկացած նորմալ երկրում խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգար հստակ դիրքորոշմամբ, անկախ՝ տոնական օրերի մթնոլորտից։

5. Ոչ խորհրդարանական քաղաքական համակարգը ցույց տվեց, որ այն, որպես համակարգ, շարունակում է մնալ կազմալուծված վիճակում։ Դարձյալ շեշտում եմ. խոսքն անձերի մասին չէ: Այս հարթությունում մենք ունենք բավարար թվով գրագետ ու փորձառու դեմքեր, այլ՝ քաղաքական համակարգի։

Նշած 5 կետերը ցույց են տալիս մեր պետական-քաղաքական համակարգի խորքային խնդիրները։ Նման պայմաններում ի՞նչ ենք ուզում հասարակ քաղաքացուց, ի՞նչ իմաստ ունի հետևել սոցհարցումների արդյունքների տատանումներին, ի՞նչ ակնկալիք ունենք փաստից, թե այս կամ այն անհատի վարկանիշն ինչքան ընկավ կամ շտկվեց։ Հասարակ քաղաքացու և հասարակության համար դա չնչին նշանակություն ունի, որովհետև մի շրջանակի վարկանիշի կորուստը ամենևին չի ենթադրում մեկ այլ շրջանակի վարկանիշի ձևավորում։ Մի շրջանակի ոչ պրոֆեսիոնալիզմը, նույնիսկ իր ողջ վտանգավորության գիտակցմամբ, հանրային գիտակցության մեջ մեխանիկորեն չի ենթադրում այլընտրանքի գոյացում։

5 կետով բնութագրված իրականությունն ավելի լուրջ թեմաների դեպքում կարող է առաջացնել խնդիրներ՝ ընդհուպ մինչև անվտանգություն և պետական կենսագործունեություն։ Իսկ մենք չունենք որևէ երաշխիք, որ հենց վաղը նույնը չի կրկնվի։ Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ՝ պետական, քաղաքական, հանրային և այլն, որոնք կհակակշռեն, կզսպեն, կկանխարգելեն։ Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում կենսունակ պետություն ունենալ, ապա պետք է անենք դա։ Իշխանության մեջ և իշխանությունից դուրս լավ անհատներ ունենալը քիչ է. աշխատող առողջ ինստիտուտներ են պետք։ Անհատների վրա ամուր պետական հիմքեր կառուցելը անհնար է, հատկապես՝ այսօր, հատկապես՝ այս տարածաշրջանում։

Մյուս տարբերակը

Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա։ Այսօրվա մեր «մանկապարտեզը»՝ կադրային և մտածողության, համարժեք չէ ո՛չ միայն Հայաստանի առջև կանգնող սուր մարտահրավերներին, այլև՝ խոշոր խաղացողների հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակին։ Միշտ չէ, որ դուռը ծեծողները լինում են բարեկամ ու բարյացակամ։ Շատ հաճախ նրանք գալիս են տհաճ և հրատապ լուծում պահանջող հարցերով, որոնց համար տանը միշտ պիտի սթափ ու իրազեկ մեծեր լինեն։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan