Դոլարի փոխարժեքը մոտենում է 480 դրամի սահմանագծին. Եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կազմել է 479.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.26 դրամ (աճել է 3.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.13 դրամ (աճել է 2.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.77 դրամ (աճել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 274.91 դրամ, ոսկի՝ 23,311.43 դրամ, պլատին՝ 14,589.89 դրամ: