Ժիրինովսկին առաջարկել է «բեռնաթափել» Ռուսաստանի նախագահին
Այս թեմայով
- Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
- Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
- Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
- Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
Ռւոսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատ կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ՌԴ փոխնախագահի պաշտոն ստեղծել։ Այդ մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Վերջինիս համոզմամբ՝ այդ քայլը թույլ կտա պետության ղեկավարի բեռը թոթափել։
«Այսօր երկրի ղեկավարի ուսերին պարտավորությունների մեծ բեռ կա դրված, չնայած, որ կարելի էր այդ ֆունկցիաները մի քանի ուղղություններով բաժանել նախագահի, նրա տեղակալի ու վարչապետի միջև»,-գրել է Ժիրինովսկին։