Ինչպես է Պուտինը սիրում դիմավորել Ամանորը
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը սիրում դիմավորել Ամանորը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարն Ամանորը հաճախ է դիմավորել Ռուսաստանի տարբեր հատվածներում:
«Առաջին բանը, որ մտքովս անցնում է, Նոր տարին նա մի անգամ դիմավորել է Խաբարովսկում»,- հայտնել է Պուտինի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ եթե ժամանակացույցը թույլ է տալիս, ՌԴ նախագահը նախընտրում է Ամանորը համեստորեն նշել հարազատների և ընկերների հետ:
«Դա նրա անձնական ժամանակն է, այդ հնարավորությունն այդքան էլ հաճախ չի լինում»,- ասել է Պեսկովը: