Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
Այս թեմայով
- ՌԴ ՔԿ-ն ներկայացրել է Խաչատուրյան քույրերի հոգեբանական փորձաքննության արդյունքները
- ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը
- Խաչատուրյան քույրերի պաշտպանները ցանկանում են, որ գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը
- Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ
Գլխավոր դատախազությունում որոշել են չհաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը, որոնց մեղադրում են հոր սպանության մեջ: Այս մասին հայտնում են «Կոմերսանտն» ու ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ դատախազությունը եզրակացության մեջ մի քանի խախտումներ է գտել, ուստի գործն առայժմ դատարան չի ուղարկվի ըստ էության քննելու: Չի հաղորդվում, թե խոսքը կոնկրետ ինչպիսի թերությունների մասին է, բայց սխալները, հավանաբար, կապված են գործի որակման հետ:
Հիմա գործը պետք է վերադարձնեն Քննչական կոմիտե: Քրիստինա Խաչատրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը «Նովայա գազետային» հայտնել է, որ պաշտպանական կողմին առայժմ չեն հայտնել գործը ՌԴ ՔԿ վերադարձնելու մասին:
Քննչական կոմիտեն դեկտեմբերի 3-ին ավարտել էր աղջիկների գործի քննությունը: Եզրակացության մեջ քննիչները նշել էին, որ սպանված Միխայիլ Խաչատրյանը դուստրերին պատճառել է ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ, որը կարող էր որակվել որպես մեղմացուցիչ հանգամանք: