Վարչապետին որ տեսնեք, ասեք, որ ՀԽ-ում կա մի անդամ, որ Ձեզ հետ համամիտ չէ
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը այսօր տեղի ունեցած ՀԽ նիստի ընթացքում Ստյոպա Սաֆարյանին խնդրեց վարչապետին տեսնելու պարագայում նրան ասել, որ ՀԽ-ում կա մի անդամ, որը իր հետ համաձայն չէ։ Պեպանյանը նկատի ուներ Փաշինյանի այն հայտարարությունը սըտ որի Ստյոպա Սաֆարյանի նշանակումը շանս է, որ ՀԽ-ն կարողանա ապացուցել, որ ինքը որպես կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է լինել էֆեկտիվ։ Պեպանյանը հռետորական հարց հնչեցրեց․
«Ես ապրիլ ամսից ՀԽ անդամ եմ, տեսնում եմ ինչ աշխատանք են կատարում, իրենց շնորհակալություն է պետք հայտնել, ոչ թե ասել, որ հասել են վերջին շանսին, իսկ եթե չեղավ, ի՞նչ ենք անելու»։