Թանկ գնումներն ինքնակոչի համախտանիշ են առաջացնում. գիտնականներ
Բոսթոնի հետազոտողներն անսովոր հայտարարություն են արել: Թանկ գնումների ժամանակ մարդիկ սկսում են իրենց տարօրինակ պահել: Տարբեր փորձերի արդյունքներ ցույց են տվել, որ մարդու մոտ կարող են այդ ֆոնին հոգեկան խանգարումներ զարգանալ, հաղորդում է Planet- today-ը:
Թանկ գնումները երբեմն ինքնակոչի համախտանիշ են առաջացնում, ինչի պատճառով մարդիկ իրենց չեն զգում լյուքսային դասին համապատասխան: Հաճախ թանկ իրեր են գնում առանց անհրաժեշտության՝ սոցիալական հասարակությունում ինքնահաստատվելու համար:
Հետազոտության արդյունքները հաստատել են այն փաստը, որ նոր տրանսպորտային միջոցի գնումն իր տիրոջը ստիպում է ոչ միայն ուրախություն, այլ նաեւ տվյալ ապրանքի անարժանության զգացում զգալ, այսինքն, արտահայտվում է ինքնակոչի համախտանիշ:
Մեթաանալիզի օգնությամբ հաստատվել է որոշ գնորդների մոտ ինքնահավատքի հետ կապված խնդիրների առկայությունը: Անօգուտ գնումները նման մարդկանց մոտ առաջացնում են ցածր ինքնագնահատական եւ քիչ ինքնահավատք: Նրանք, ովքեր բարձր ինքնագնահատական ունեն, չեն տառապում այդ խանգարմամբ: