Ինքնաթիռների զուգարանները վտանգավոր են ողջ մոլորակի համար
Ինքնաթիռների զուգարանները վտանգավոր են ողջ մոլորակի համար, դա իսկական կենսաբանական զենք է, որն ունակ է լուրջ վնաս հասցնելու մարդկությանը: Նման եզրակացության են եկել արտասահմանցի գիտնականները, որոնք ուշադրություն են դարձրել հատկապես վտանգավոր միկրոօրգանիզմներին, որոնք ապրում են ինքնաթիռների կանալիզացիոն սանհանգույցներում, հաղորդում է Planet- today-ը:
Գերմանիայի 5 օդանավակայաններում կեղտաջրերի անալիզը ցույց է տվել, որ աղիքային ցուպիկների 90 տոկոսը, որոնց աղբյուր են ինքնաթիռների զուգարանները, կայուն են տարածված հակաբիոտիկներից առնվազն մեկի նկատմամբ:
Գիտնականների խոսքով՝ ինքնաթիռների զուգարանային ռեզերվուարները ինքնատիպ բիոռեակտոր է մանրէների համար, որոնք փոխանակվում են գեներով հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտության համար: Հաշվի առնելով այն փաստը, որ ինքնաթիռները թռչում են մայրցամաքների միջեւ, ավիացիոն հաղորդակցությունը նպաստում է ողջ մոլորակով շատ վտանգավոր մանրէների տարածմանը: Գիտնականների խոսքով՝ մարդիկ դեռեւս թերագնահատում են այդ սպառնալիքները:
Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկության համար: Գիտնականները վստահ են , որ սուպերբակտերիաների դեմ պայքարը տարբեր երկրների առողջապահական համակարգի գլխավոր խնդիրներից մեկն է: