Ռոբերտ Պատինսոնը դեմ չէ նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմում
Հայտնի բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը հայտարարել է, որ դեմ չէ նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմում, եթե նոր «Բեթմենի» նախագիծը ձախողվի։ The Guardian-ի պնդմամբ, դերասանը դեմ չէ ուժերը փորձել արտ-հաուսային պոռնոգրաֆիայում։
Նշենք, որ ներկայումս Պատինսոնը մասնակցում է նոր «Բեթմենի» նախագծին, որի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի, իսկ էկրան կբարձրանա նոր ժապավենը 2021-ի հունիսին։