Ովքե՞ր են ամենաշատը վաստակում YouTube-ում
21-րդ դարն իր հետ բերել է մի շարք նոր մասնագիտություններ, որոնք խոստանում են կարճ ժամանակահատվածում, առանց բարձրագույն կրթության, առանց մեծ ջանքերի ձեզ հարուստ ու հայտնի դարձնել: Բլոգերներնը նրանցից մեկն են. նրանք հնարամիտ են և զգում են ժամանակի զարկերակը, նրանցից պահանջվում է ընդամենը հետաքրքիր ու արդիական լինել:
YouTube-ի ամենահարուստները ըստ Forbes-ի
Առաջին հորիզոնական
Հեղինակավոր Forbes-ը իր տասնյակում ներառել է ամենաշատ վարձատրվող YouTube-յան բլոգերներին: Արդեն երկրորդ տարին է, ինչ ցանկը գլխավորում է Ռայան Կադժին, ում եկամուտը կազմում է $26 մլն.: Ռայանն իր ալիքում ընդամենը բացում ու ներկայացնում է իր խաղալիքները. այդ «մեծ գործին» հետևում է շուրջ 23 մլն. օգտատեր: Բացի YouTube-ին Ռայանին եկամուտ են բերում նաև համագործակցությունը Walmart-ի և Target-ի, ինչպես նաև Nickelodeon-ի հետ:
Երկրորդ հորիզոնական
Երկրորդ հորիզոնականում Dude Perfect ալիքն է, այն վարում են 5 ընկերներ, որոնցից յուրաքանչյուրը շուրջ 30 տարեկան է: Նրանք սպորտով են զբաղվում և տարբեր ռեկորդներ են գրանցում: Իրենց տեսանյութերից մեկի շնորհիվ բլոգերները կարողացան պայմանագիր կնքել Nickelodeon ալիքի հետ: Dude Perfect-ի հետևորդների քանակն ավելի մեծ է քան մեր ցանկի առաջատարինը, այն կազմում է 47,7 մլն, սակայն տղաներն ավելի քիչ են վաստակում՝ $20 մլն մեկ տարվա ընթացքում:
Երրորդ հորիզոնական
Հաղթող եռյակը եզրափակում է 5 տարեկան Անաստասիյա Ռադզինսկայան, ում եկամուտը կազմում է $18 մլն. մեկ տարվա ընթացքում: Նրա ալիքին հետևում է 107 մլն. օգտատեր: Անաստասիյաի տեսնյութերը հրապարակվում են 7 տարբեր լեզուներով, իսկ Legoland-ն ու Dannon-ը մեծ գումարներ են վճարում աղջկան համագործակցության համար:
Աշխարհի ամենահայտնի բլոգերը՝ PewDiePie-ը գրավել է 7-րդ հորիզոնականը՝ $13 մլն. եկամուտով: Ընդհանուր առմամբ բոլոր 10 բլոգերները մեկ տարվա ընթացքում վաստակել են $162 մլն.: