Բաքվում գտնվող Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջաներեն է խոսել (տեսանյութ)
Բաքվում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ադրբեջաներեն է խոսել` առաջացնելով Իլհամ Ալիևի ժպիտը:
Զելենսկին ադրբեջաներեն ողջունել է բոլորին` ասելով «Բարի օր»:
Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: