WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է հերթական լուրջ խոցելիությունը
WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է հերթական լուրջ խոցելիությունը: Այն թույլ է տալիս չարագործներին ոչ միայն խախտել հավելվածի աշխատանքը, այլ նաեւ վնասել խմբային չաթը, հաղորդում է IXBT-ը:
Չարագործի կողմից խմբային չաթում համապատասխան հաղորդագրության ուղարկման ժամանակ WhatsApp-ը դադարում է աշխատել, ինչի պատճառով հարկ է լինում վերբեռնել հավելվածը: Սակայն դրանից հետո օգտատերը չի կարող վերադառնալ խմբային չաթին եւ կորցնում է բոլոր տվյալները:
WhatsApp-ի մշակողները, բարեբախտաբար, արդեն թարմացում են թողարկել, որը փակում է անվտանգության համապատասխան բացը, եւ օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել հավելվածը: