Դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 477.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.62 դրամ (նվազել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.61 դրամ (նվազել է 3.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (նվազել է 0.05 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 259.95 դրամ, ոսկի՝ 22,511.91 դրամ, պլատին՝ 14,321.3 դրամ: