ՀՀ-ն ռազմավարական կարեւորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երեւանում դեսպանատուն բացելու մասին
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ, հետեւաբար ռազմավարական կարեւորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը եւ պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաեւ Երեւանում»,- ասված է հիմնավորման մեջ: